211652_close_icon
views-count9787 դիտում article-date 19:12 15-02-2019

Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։ Մասնավորապես՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվեց առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։ Հանցագործության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Աշտարակի բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։ Արդյունքում պարզվեց, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար։ Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարար հրամանագրված անձի անվամբ դուրս գրված 1,430,000 և նույն տարվա նոյեմբերին, Ուշիի բարեկարգման համար շինանյութ գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս գրված, ընդհանուր՝ 820 հազար դրամ գումարները։ Պարզվել է նաև, որ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով 2017-18 թվականներին կեղծվել է համայնքի շուրջ 17 քաղաքացու դիմում ու ստորագրություն, և յուրացվել՝ շուրջ 950 հազար դրամ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր