3525 դիտում
13:01 03-07-2020
Արմեն Սարգսյանը շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
19:20 03-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
1973 դիտում
20:08 03-07-2019
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
292 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
238 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր