«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը սոց.ցանցի իր էջերում համատեղ լուսանկար է հրապարակել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլի հետ: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Իսպանիայի հավաքականում.
«Գալիս է օրը, երբ կարող ես ընթրիքի սեղանի շուրջ քննարկել նախկին կլասիկոները, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, և դեռ հազարավոր այլ թեմաներ: Հաճելի էր տեսնել քեզ, Կառլես Պույոլ»,- գրել է Կասիլյասը:
«Պորտուի» 38-ամյա դարպասապահը, որն անցած տարվա մայիսին սրտի կաթված էր ստացել, մարտին որոշում կկայացնի` արդյոք արժե՞ շարունակել կարիերան, թե՞ ոչ: