211652_close_icon
views-count198303 դիտում article-date 10:34 16-10-2020

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 37-ամյա վարորդը Opel Zafira-ով մխրճվել է բեռնատար Урал-ի հետնամասի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Սմբատ Խ-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում բախվել է նույն ուղղությամբ ընթացող Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Քաջիկ Հ-ի վարած Урал մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սմբատ Խ-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Բ-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Opel-ի վարորդին ու վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողներն ու Урал-ի վարորդը։ Օպերատիվ են գործել բժիշկները, և մինչև նրանց ժամանումը, ՀՀ ՊՆ ծառայողները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում վթարի վայրի զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արտակ Բ-ն, գիտակցության չգալով, մահացել է, որից հետ վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչակամ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր