Նոյեմբերի 14-ին «Սասնա ծռերը» ավտոերթ կանեն դեպի Քարվաճառ

Նոյեմբերի 14-ին «Սասնա ծռերը» ավտոերթ կանեն դեպի Քարվաճառ

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ավտոերթ են կազմակերպում դեպի Քարվաճառ։ Նրա խոսքով՝ Քարվաճառը դեռ պահպանելու հնարավորություն կա։

«Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը»,- հայտնել է նա՝ նշելով, որ այդ նպատակով նախաձեռնում է ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ անում մասնակցել դրան։

Ավտոերթը մեկնարկում է նոյեմբերի 14-ի առավոտյան։ Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ՝ «ավտոերթի վերաբերյալ իվենթում»։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարության, ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը (Քարվաճառ) մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---