Խոսրով Հարությունյան. Արտահերթ ընտրությունները չեն կարող ճգնաժամը լուծել, խաբկանք է
«Ճգնաժամը, որում մենք հայտնվել ենք, պայմանավորված է պատերազմով ու դրանից հետո իշխանությունների գործողություններով, այստեղ խոսքը սոցիալ-տնտեսական ձախողումների մասին չէ, մենք կանգնած ենք պետականության գահավավիժման վտանգի առջև»,- «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով, սպառնալիքն ակնհայտ է, կորցնում ենք հայրենիք ու պետություն, երկիրն անդառնալի հետևանքների մեջ է։
«Այն քաղաքական ուժը, այն լիդերը, որ երկիրը բերել է այս վիճակին, չի կարող անգամ հավակնել, որ պետք է ընտրողի կողմից վստահության արժանանա»,- ասաց նախկին վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի պարտությունները շարունակվում են նաև պատերազմի ավարտից հետո, ընդհուպ այսօր։
Հարությունյանը պնդեց՝ գործող իշխանության «միտումնավոր» անգործության հետևանքով գերիները դարձել են Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիք։
«Չէ՞ որ եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն կար՝ բոլորը բոլորի դիմաց։ Առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ՝ ասելու, դու մեր բոլոր գերիներին եք վերադարձնում, մենք՝ ձեր։ Այս ամենը ծրագրի տրամաբանական կոնցեպտի մեջ է, Ադրբեջանի ձեռքին թողնել հաղթաթղթեր, որոնց ազդեցության տակ մենք հետագայում պետք է քայլեր անենք, ճիշտ այնպես, ինչպես բանավոր ըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը զիջվեց»,- ընդգծեց Հարությունյանը։
Ստեղծված իրավիճակում, ըստ նախկին պաշտոնյայի, իշխանությունները պետք է հեռացվեն և կանգնեն օրենքի առաջ պատասխանատվության։
«Սա են պահանջում թե բարոյական, թե քաղաքական, թե քաղաքագիտական, թե անվտանգային նորմերը։ Հետևաբար, երբ ինձ ասում են, արտահերթ ընտրությունները միջոց են հաղթահարելու ճգնաժամը, ես պատասխանում եմ՝ դա ուղղակի խաբկանք է»,- նշեց Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ