15:01  ,  3 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Հայաստան - Լեհաստան խաղը կսպասարկեն սլովենացիները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը:

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մատեյ Յուգը: Եզրերում նրան կօգնեն Մատեյ Զունիչը ու Մանուել Վիդալին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

37-ամյա Մատեյ Յուգը 2007 թվականից է ՖԻՖԱ-ի մրցավար: Նա մրցավարական կարիերան սկսել է 2004-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով