Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել  է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին:

Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]