Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Սփյուռքի նախարարությունը Հայաստանի կույրաղիքն է, ճիշտ է լուծարումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:

– Պարոն Շարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարությունը լուծարելու հանգամանքը։

– Սփյուռքի նախարարությունը Հայաստանի «կույրաղիքն» է, և ես վաղուց համարում էի, որ այն պետք է «հեռացնել», լուծարել։ Նա ոչ մի ֆունկցիա չուներ։ Պարզապես ԱԳՆ-ում պետք էր բացել մի բաժին՝ Սփյուռքի բաժին, և վերջ։ Մի ամբողջ նախարարություն պահելու իմաստը ես չեմ հասկանում։ Ի՞նչ էր դա տալիս՝ ոչ մի բան։ Այդքան մարդ, այդքան վարորդ, այդքան հաշվապահ և այլն, մոտ հարյուր հոգի։ Այս ամենը պահելու իմաստը ես չեմ հասկանում։

– Այսինքն՝ արդարացվա՞ծ եք համարում այդ նախարարության լուծարումը։

– Իհարկե։ Այդ նախարարությունը բացվեց Հրանուշ Հակոբյանի համար։ Նա դուրս էր մնացել խորհրդարանից, և բացեցին նախարարությունը, որ նա գոնե գործ ունենա։ Ինչ-որ հումանիստական բան կար այդ քայլի մեջ, բայց հիմա պետք է փակել դա, պետք չէ։

– Նախարարությունը տասը տարվա կյանք ունեցավ։ Որևէ կերպ չարդարացրե՞ց իրեն։ Ծրագրեր էին իրականացվում՝ «Արի տուն» և  այլն, Հայաստան-Սփյուռք համաժողովներ էին իրականացնում։

– «Արի տունը» որն է, դա պարապ վախտի խաղալիք է, ով կգա՝ կգա, ով չի գա՝ չի գա։ Հրանուշ Հակոբյանը հեռուստատեսությամբ մի քանի հաղորդում արեց, գեղեցիկ հաղորդումներ էին անում, մի քանի հաղորդումներ դիտել եմ։ Բայց ես չեմ հասկանում՝ այդ նախարարությունն ինչի համար էր։

Իսկ Սփյուռքի նոր նախարարն ընտրվելուն պես վեր կացավ ափալ-թափալ վազեց Լոս Անջելես։ Լոս Անջելես ինչի՞ ես գալիս, վեր կաց գնա տես՝ Վրաստանի հայերն ինչպես են ապրում Ջավախքում, գուցե երեխաները գրենական պիտույքների կարիք ունեն, գուցե կոշիկի կարիք ունեն։ Գնա տես՝ ինչ վիճակում են հայկական դպրոցները, այլապես ափալ-թափալ եկար Լոս Անջելես, այնտեղից էլ Նյու Յորք գնացիր, հետո էլ Բոստոն՝ այն դեպքում, երբ Նյու Յորքում և Բոստոնում ընդհանրապես հայ համայնք չկա։

Սկսել պտտվել պետության հաշվին, լավ, ուրիշ համայնք չկա՞ր գնալու։ Գնայիր ռուսական համայնք, բայց նշանակվելուց երկու շաբաթ չանցած վազեց Լոս Անջելես։ Իբր ի՞նչ։

Հիմա, իմ կարծիքով, պետք է բացել արտաքին գործերի նախարարության մի բաժին, երեք-չորս հոգի կաշխատեն, հերթով ամեն ամիս մեկը կգնա մի երկիր, մյուսը՝ մեկ այլ երկիր, թող գան-գնան, բայց իմաստ չուներ մի ամբողջ նախարարություն պահել դրա համար։

– Կարծում եք՝ հիմնականում գործուղումների համար հարմար վա՞յր է ծառայել։

– Բա իհարկե։ Ես չգիտեմ՝ ինչու է նախարարը եկել Լոս, որ մեզ օգնի՞։ Մենք լավ ենք ապրում, թող գնա այնտեղ, որտեղ վատ են ապրում։ Օրինակ՝ թող գնան Ջավախքի հայերի մոտ, թող գնան նրանց օգնեն։ Պետության հաշվին փողերը քամուն են տալիս, ո՞ւմ  է պետք դա։ Բայց ո՞վ չի ուզենա երկրե-երկիր պտտվի, մեկ ամիս մեկ երկրում լինի, մյուս ամիս՝ մյուս երկրում, և անունն էլ դնեմ՝ իբր գնացել եմ հայ համայնքի հետ ծանոթանալու։ Լավ, հետո՞։

– Մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Գոյություն ունեն միություններ, օրինակ՝ Թատերական գործիչների միություն, Գրողների միություն, Նկարիչների միություն։ Միություններին պետք է տալ արտոնություններ, պետք է ֆինանսական աջակցություն լինի, և լայն ասպարեզ տան աշխատելու համար։ Եվ ղեկավարներն էլ լինեն մենեջերներ։ Եվ հետո, Թատերական գործիչների միությունն ուներ հանգստյան տուն, Նորքի հանգստյան տունն էր, որ վերցրին, վաճառեցին, մսխվեց գնաց։ Թատերական գործիչների միությունը պետք է ունենա հանգստյան տուն, ինչպես ունեն մյուս միությունները, որ դերասանները գնան հանգստանան։ Մենք 20 տոկոս էինք մուծում, 80 տոկոսը մուծում էր միությունը։ Լավ էր, վատ չէր։ Եվ ըստ իս՝ պետք է միություններին մեծ արտոնություններ տրվեն՝ թե՛ ֆինանսական, թե՛ այլ ասպարեզ տան աշխատելու, և այդ միությունները կաշխատեն։ Թե չէ կա մշակույթի նախարարություն, և կան միություններ։ Սա անհասկանալի է։ Եվ ինչի համար է մշակույթի նախարարությունը, որ կարգավորի՞ այդ միությունները։

Մինչդեռ միություններն այսօր արտոնություններ չունեն, չունեն ընդլայնվելու հնարավորություններ, իրավունքներ։ Ես չգիտեմ՝ որքանով է ճիշտ միացնելը, կարծում եմ՝ կարելի էր հաստիքները կրճատել։

– Այսինքն՝ նախարարությունների հաստիքները ուռճացվա՞ծ էին։

– Այո, շատ-շատ էին ուռճացված։ Բաժիններ կան, որ շատ անգամ չգիտեն՝ ինչով են զբաղված, բաժին կա, որ պետք է երկու հոգի աշխատի, բայց աշխատում է 15 հոգի։ Եվ դա ոչ միայն մշակույթի նախարարարության մասին է, այլև բոլոր նախարարությունների։ Պետք է կրճատել, հասցնել մինիմումի, թող մեկ հոգին ստանա բարձր աշխատավարձ, բայց իրենից պահանջեն, որ լավ աշխատի, ոչ թե այդ աշխատավարձը չորս հոգու միջև բաժանեն, և ոչ մեկը գործ չանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում