Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հանցանք, որը չունի վաղեմության ժամկետ․ Քոչարյանը՝ երկարատև բանտարկության ճանապարհին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ համատարած հասարակական ատելություն է Հայաստանում ու նաև՝ Արցախում։ ԼՂՀ-ում Քոչարյանի աջակցության պատրանք է ստեղծում կառավարող սահմանափակ էլիտան, որն, ըստ էության, որևէ առնչություն չունի հանրային տրամադրությունների հետ։

Արցախում Քոչարյանի արյունոտ կենասագրության մասին տեղյակ են շատ ավելի վաղուց, քան՝ հայաստանցիները։ Շատերը, թերևս՝ ոչ առանց հիմքի, կապ են տեսնում 1992-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդավոր սպանության և նույն թվին իշխանությունը Քոչարյանի ձեռքերում կենտրոնանալու փաստերի միջև։ Քոչարյանի ձեռագիրն է՝ հմտորեն վերացնել իր քաղաքական ընդդիմախոսներին, մաքրել հանցագործության հետքերը՝ մտացածին վարկածը դարձնելով նախաքննության հիմնական մոտիվ, հետո դատավճիռ։ Այնուամենյանիվ, Արցախում Քոչարյանը այդպես էլ չդարձավ իշխանության լիարժեք տեր՝ մնալով ՊԲ-ի հրամանատար Սամվել Բաբայանի ռազմական դիկտատուրայի ստվերում։

1997-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց Հայաստան․ այնքան էլ պարզ չէ՝ դա փախուստ էր Սամվել Բաբայանի՞ց, թե՞ ղարաբաղյան կլանի(չշփոթել Արցախի ու նրա ժողովրդի հետ) հաշվենկատ ծրագիր, որի միջոցով պետք է ուզուրպացվեր Հայաստանի իշխանությունը։

Փաստ է, որ Քոչարյանը ոչ մի ընտրություններում չի ստացել Հայաստանի հասարակության քվեն ու թերևս մնար «անգլիական թագուհու» կարգավիճակում, եթե իրեն հայտնի հնարքով չդիմեր ահաբեկչության, այս անգամ՝ ռուսական հատուկ ծառայությունների օժանդակությամբ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ակունքը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է․ հենց այս իրադարձության հետևանքով է երկրորդ նախագահն արժանացել հայաստանցիների համատարած ատելությանը։

Քոչարյանի անսահմանափակ իշխանությունը հենվել է կոռուպմպացված, թալանչիական համակարգի( քրեաօլիգարխիա կամ գողապետություն) և ռուսական վասալության վրա(Ռուսաստանը եղել է երկրորդ նախագահի իշխանության, այսպես կոչված, արտաքին շահառուն)։ Ի դեպ, երբ խոսում ենք ռուսական վասալության մասին, բնավ ցանկություն չունենք մեղմացնել Ռոբերտ Քոչարյանի կամ քսանամյա արյունոտ իշխանության մյուս դերակատարների պատասխանատվությունը․ նրանք են Հայաստանի պետականության ամոթալի կապիտուլյացիայի առաջին պատասխանատուները։

Բազմաթիվ փաստերով հիմնավորել ենք, որ Հայաստանում չկա երկրորդ գործիչ, որն այդքան վնաս տված լինի Արցախի շահերին, որքան՝ Քոչարյանը։ Նա, ըստ էության, բռնազավթելով Հայաստանի իշխանությունն՝ իրեն իրավունք վերապահեց բանակցել նաև Արցախի անունից։ Բանակցային գործընթացից ԼՂՀ դուրսմղումն այն գինն էր, որը Քոչարյանի իշխանությունը վճարեց իր միջազգային ճանաչման դիմաց։ Սա բացարձակ ճշմարտություն է, որի մասին պետք է իմանա մեր հասարակությունը՝ չտրվելով երկրորդ նախագահի սահմանափակ աջակիցների քարոզչական մանիպուլյացիաներին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ամբողջովին ձևախեղվել է ԼՂ խնդրի բովանդակությունն, ինչի հետևանքով բանակցությունների սեղանին հայտնվեց «Մեղրիի փոխանակման» տխչահռչակ ծրագիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ Փաշինյանի ակնարկն առաջին հերթին վերաբերվում էր Ռոբերտ Քոչարյանին, որի համար Արցախը, կարգավորման գործընթացը միշտ եղել են պատրավակ՝ իր թալանը, պատվիրած սպանությունները, կեղծած ընտրությունները, զանգվածային բռնաճնշումներն ու ձերբակալություններն արդարացնելու համար։

«Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։ Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է։ Դա հնարավոր չէր աշխատավարձով ձեռք բերել։ Հիմա կարող է Քոչարյանի ունեցվածքը 4 մլրդ չի, 2 կամ 1 մլրդ է, կամ 12 մլրդ է։ Խնդիրը դա չի, այլ այն, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, և դա դարձել էր համակարգ։ Ես դեսպան եմ եղել, ես բերում էի մարդկանց, որ ներդրում անեն, հենց առաջին օրը արդեն խոսում էին իրենց փայի մասին։ Խոսում էի պատվիրակություն բերելու մասին, իրեն հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչ հարցեր պետք է քննարկի այդ պատվիրակության հետ, այլ ասում էր՝ բերեք իմ հյուրանոցում տեղավորեք, և լիքը նման բաներ կան», -Lragir.am-ին տված այսօրվա հարցազրույցում ասել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը։

Նման պատմությունների պակաս, անշուշտ, գոյություն չունի, սակայն տեղեկատվությունը դառնում է խիստ արժեքավոր, երբ դրա մասին խոսում է նախկին դեսպանը՝ մարդ, ով իշխանության հոռի բարքերի մասին տեղեկացված է ոչ թե կողմնակի զրույցներով, այլ՝ անմիջականորեն, այսպես կոչված՝ առաջին ձեռքից։ Սա, ըստ էության, դառնում է հաղորդում հանցագործության մասին ու համոզված ենք՝ Պապյանը եզակի նախկին պաշտոնյան չէ, որը բացահայտելու է Քոչարյանի համակարգի թալանչիական բնույթը։

Մի քանի օր առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Քոչարյանը հռետորական հարց էր տալիս, թե ո՞ւր են Սաշիկ Սարգսյանի «50-50»-ի փողերը, եթե ճիշտ են այդ խոսակցությունները։ Իրականում՝ Քոչարյանը ոչ թե պաշտպանում էր Սերժ Սարգսյանի եղբորը, այլ «փուռն» էր տալիս նրան՝ իր անձի հանդեպ հասարակական հետաքրքրությունը թուլացնելու նպատակով՝ չմոռանալով հերքել, որ ինչքը ոչ մի չորս միլարդ դորարի էլ չի տիրապետում։ Քոչարյանի հարցազրույցից ընդամենը մեկ օր հետո հանրահավաքի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն, առանց կոնկրետ անուն տալու, բացահայտեց, որ Սաշիկ Սարգսյանի ընդամենը մեկ բանկային հաշվի վրա առկա է 30 միլիոն ամերիկյան դոլար։ Կասկածից վեր է, որ շատ շուտով իրավապահ մարմինները գտնելու են Քոչարյանի միլիարդների «հետքերը»։ Մարտի 1, Հոկտեմբերի 27, կոռուպցիա, ապօրինի հարստացում․․․ Շարքը կարող ենք անվերջ շարունակել, սակայն արդեն թվարկված հանցագործությունները բավարար են, որ Ռոբերտ Քոչարյանը կյանքի մնացած հատվածն անցկացնի բանտում՝ երկար խորհելով իր արյունոտ կենսագրության տարբեր դրվագների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում