News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել զինվորական ծառայությունից ազատելու կամ ծառայությունը նախընտրելի վայրում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018 թվականների ընթացքում 52-ամյա կինը, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ծառայությունից վաղաժամկետ ազատ արձակելու, ինչպես նաեւ հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով, պահանջել եւ խարդախությամբ հափշտակել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Քննությամբ բացահայտվել է 5 դրվագ, նշված բոլոր դեպքերում էլ 52-ամյա կինը որպես կաշառք պահանջված գումարն ստացել է, սակայն այն որեւէ պաշտոնատար անձի չի փոխանցել՝ խարդախությամբ հափշտակելով այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն (4 դրվագ), եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 3 անձի մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ), եւս 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ 52-ամյա կնոջ կողմից առերեւույթ խարդախությամբ գումար հափշտակելու հնարավոր այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ամենաշատ