HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները:  

«Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունն ու կարևորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter