1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների 
ամենամյա 6-րդ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԽ քարտուղարի «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։ 

Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հանդես եկավ ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորեց գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող ձևաչափերի և նախաձեռնությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, դրա ֆինանսավորման, ծայրահեղականության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համատեղ ջանքերի իրականացումը ու ներկայացրեց դրանց ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։

Իր ելույթում Ա․ Գրիգորյանը մատնանշեց Հայաստանում գործող ռեֆերենս լաբորատորիաների կարևորությունը՝ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս հատուկ վտանգավոր համաճարակների վաղաժամ կանխարգելման ու դրանց հաղթահարման հետ կապված միջոցառումների կազմակերպման համատեքստում։ Միաժամանակ, Քարտուղարը տեղեկացրեց, որ վերոնշյալ լաբորատորիաներն, ունենալով երկրորդ կարգի անվտանգության մակարդակ, ամբողջովին գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների վերահսկողության ներքո։ 
Ելույթի ավարտին Ա․ Գրիգորյանը մատնանշեց, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել պատրաստակամություն՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում և գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, առավելապես թափանցիկ և կանխատեսելի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]