Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Երևանի Աճառյան փողոցում բռնկված բեռնատար ավտոմեքենայի հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Աճառյան փողոցում բռնկված բեռնատար ավտոմեքենայի 
հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Ղ.)  շարժիչի հատվածը և սրահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]