211652_close_icon
views-count3735 դիտում article-date 17:25 16-01-2021

Ադրբեջանցի բարբարոսները պղծել են նաև Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող վանքը

Ադրբեջանական բարբարոսների ձեռքերը հասել են նաեւ Դիզափայտ: Ասկյարները պղծել են Կատարո վանքը, որը գտնվում է Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում է տապալված խաչքարը: Գրում է [url=https://infoteka24.ru/2021/01/16/76841/]infoteka24.ru[/url]-ն։ Հիշեցնենք, որ Դիզափայտի տարածքն ապօրինի կերպով է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Պաշտպանության բանակի զինվորականները պահպանել են վերահսկողությունը տարածքի վրա, բայց եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանա-թուրքական զինված ուժերը սկսել են նոր հարձակում: Արդյունքում, ռուս խաղաղապահները դուրս հանեցին հայ զինվորականներին՝ Դիզափայտը, Խծաբերդը և Հին Թաղերը թողնելով Ադրբեջանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր