211652_close_icon
views-count738 դիտում article-date 15:18 04-02-2021

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Հերթական դեպքը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Հունվարի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, որն էլ փայտը ձեռք էր բերել Սարատովկա գյուղից։ Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին։ Քննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր