Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Հայաստանում առկա երկիշխանությունը լուրջ գայթակղության աղբյուր կարող է դառնալ հակառակորդի համար. Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Օրերս Ռուասստանի Դաշնության արտգործնախարարության Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու շուրջ, հայտարարել է, դրանք «հնարավոր է՝ ապակառուցողական հայտարարություններ» են։ Իհարկե, ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված տեղեկատվության և ադրբեջանական մամուլի ներկայացրածի մեջ տարբերություններ կան, քանի որ ադրբեջանական կայքերը ներկայացրել են ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի պատասխանի մի մասը։ Այդուհանդերձ, ռուսական վերաբերմունքը այս հարցին միանշանակ չէ։ Ի՞նչ եք կարծում՝ որևէ պարագայում հնարավոր է՝ Ռուսաստանը աջակցի Փաշինյանի այս հայտարարությանը, որը փաստորեն կարող է դառնալ ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի նոր ռազմավարություն։

-ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հնչեցված տեսակետը սպասելի էր` ժամանակին լուրջ ջանքեր են գործադրվել Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու, և կարգավորման բանաձևը Մադրիդյան սկզբունքներին հանգեցնելու համար: Այդ համատեքստում պարոն Փաշինյանի` պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների անմիջական մասնակից դարձնելու նպատակը չէր կարող ողջունվել: Այլ հարց է, որ ՀՀ ներկայիս գործադիր իշխանությունը այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ արդյունավետ քաղաքական ծրագիրը, կարծես թե, չունի: Առանց Արցախի մասնակցության բանակցությունները շարունակելուց պաշտոնական Երևանի հրաժարվելը կդիտարկվի որպես ապակառուցողական պահվածք, շանտաժի միջոցով սեփական քաղաքական նպատակներին հասնելու միակողմանի փորձ: Չեմ բացառում, որ պարոն Փաշինյանին ժամանակ է անհրաժեշտ լինելու բանակցային գործընթացի բոլոր նրբություններին ծանոթանալու համար, իսկ մինչ այդ ցանկալի կլինի, որ բեկումնային որոշումների պահանջ պարունակող հայտարարություններ չարվեն` դրանք վնասակար են հատկապես ներկայիս հայաստանյան երկիշխանության պայմաններում: Շատ կարևոր է նաև, որ մեր ներկայիս որոշում կայացնողները հակամարտության կարգավորման սեփական հայեցակարգը կառուցեն ոչ թե հնին վերադառնալու, եղածի ներուժն օգտագործելու միջոցով մեր շահերին համապատասխանող նոր իրավիճակ ձևավորելու սկզբունքի հիման վրա: Նախկինում ևս բազմիցս ասել եմ, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է հասնել այդօրինակ փոփոխությունների, եթե իշխանություններն իրոք նման նպատակ դնեն իրենց առջև: Պարոն Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը: Անտեսել է, հավանաբար, այն պատճառով, որ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքի գործադրմանը համաձայն է եղել և հայկական կողմից հանդիսացել է դրա երաշխավորը:

-Իսկ ինչպե՞ս կարող է այս նախաձեռնությանը, Ղարաբաղին բանակցային սեղան վերադարձնելու ռազմավարությանը վերաբերվել Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս հարցի շուրջ կոնսենսուս համանախագահ երկրների միջև, և ո՞ր հարցի շուրջ կլինի այդ կոնսենսուսը՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելո՞ւ, թե՞ հայկական կողմի այդ նախաձեռնությունը մերժելու շուրջ։

-Հատուկ պետք է ընդգծեմ, որ այդ նպատակի հռչակումն ինքնին Մինսկի խմբի շրջանակներում մեզ համար դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություն չի պարունակում և, առայժմ, ընդամենը խախտում է առ այսօր առկա հարաբերական հավասարակշռությունը: Այդ նպատակին հասնելու համար կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ, որոնք մի կողմից կապահովեն դրա իրականացումը, իսկ մյուս կողմից՝ պատճառ չեն դառնա համանախագահների և Ադրբեջանի դիրքորոշումների կոշտացման համար: Կրկնում եմ` դա միանգամայն իրագործելի բան է, բայց առայժմ, ցավոք, մենք դեռևս մնում ենք քաղաքական տեսակետից ժամանակավրեպ և հռչակված նպատակին հասնելու հեռանկարը ստվերող հայտարարությունների մակարդակում:

Հունիսի 7-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պաշտոնապես հայտարարվել է, որ բանակցությունների օրակարգում հատուկ լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ձեր կարծիքով՝ այդ այցը կլինի ուղղակի ճանաչողակա՞ն, թե՞ կքննարկվեն ղարաբաղյան բանակցությունների հետ կապված կոնկրետ հարցեր։

-Իմ կարծիքով, հայկական կողմի համար լավագույն տարբերակն այն կլինի, որպեսզի հայտարարվի, որ ՀՀ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է, իշխանության է եկել ժողովրդի պահանջով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմանով: Ուստի մինչ այդ չի կարող բանակցային գործընթացի հետ կապված լիարժեք պատասխանատվությունը ստանձնել, և սա իրականությանը միանգամայն համապատասխանող մոտեցում կլինի ու չի կարող միջնորդների կողմից ենթարկվել քննադատության: Հակամարտության կարգավորման հարցում միայն լիարժեք լեգիտիմություն ունեցող ՀՀ ապագա կառավարությունը կստանա պատասխանատու որոշումներ կայացնելու ժողովրդական մանդատը: Մենք այժմ չենք կարող մեզ թույլ տալ զուտ ճանաչողական պաշտոնական այցելություններ ունենալու շռայլությունը` յուրաքանչյուր պաշտոնական, դիվանագիտական կոնտակտ պետք է ունենա շատ հստակ ձևակերպված նպատակ:

-Վերջին օրերին ադրբեջանական կողմը ինտենսիվ աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Անգամ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը առաջ է բերել իր դիրքերը։ Սահմանի այդ հատված այցելեցին նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Ի՞նչ վտնագներ եք տեսնում Դուք այդ ուղղությամբ, որքան՞վ են այդ վտանգները առարկայական, կարո՞ղ է արդյոք ադրեբաջանական կողմը որևէ սադրանք նախաձեռնել այդ կողմից։

-Ադրբեջանի ռազմական ակտիվությունը մեր բանակցային դիրքերի թույլ լինելու հետևանքն է: Հայաստանում առկա երկիշխանությունը լուրջ գայթակղության աղբյուր կարող է դառնալ հակառակորդի համար` խնդիրը ռազմական ճանապարհով իր օգտին լուծելու տեսանկյունից:

ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում օրերս նման հարցադրում հնչեցրեց՝ արդյո՞ք մեր արտաքին քաղաքականությունը պետք է ածանցվի Լեռնային Ղարաբաղի խնդրից, թե՞ ԼՂ-ի խնդիրը պետք է լինի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը։ Ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին Դուք։

Մենք չենք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ այս պահի դրությամբ Հայաստանի հատկապես ռազմաքաղաքական դերն է կարևորվում համաշխարհային ուժի կենտրոնների տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Իսկ այդ դերը կգնահատվի և իր կիրառությունը կունենա նրանց ծրագրերում այնքան ժամանակ, քանի դեռ Արցախյան հակամարտությունը սպառված չէ և ունի Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ներուժ: Այսպիսով, քանի դեռ այս հակամարտությունը կարգավորված չէ, մեզ պարտադրելու են դրա առկայությամբ պայմանավորված դերակատարում, և մենք շատ լուրջ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի նվազագույնի հասցնենք այս իրավիճակով պայմանավորված քաղաքական, ռազմական և տնտեսական սպառնալիքները:

Արդյո՞ք այս օրերին Ստեփանակերտում տեղի ունեցածի և շարունակության մեջ տեսնում եք արտաքին հետք՝ նախապես ծրագրված կամ հընթացս տեղի ունեցածն ուղղորդելու առումով։

-Կարող եմ ասել միայն, որ, ամեն դեպքում, կատարվածը հեռուն տանող հետևանքներ և արձագանքներ է ունենալու: Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները վերին աստիճանի մտահոգիչ են: Հայաստանում առկա երկիշխանության պայմաններում Արցախի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը և տեղի ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունն այս պահին մեր ընդհանուր անվտանգության համար ծանր սպառնալիքի կարող է վերածվել: Միևնույն ժամանակ հասկանալի է նաև, որ այդ դիմակայությունը դատարկ տեղում չի առաջացել․քաղաքացիները գործող իշխանություններից դժգոհելու առարկայական հիմքեր ունեն: Գտնում եմ, որ մինչև Հայաստանում արտախորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորման պահը, Ստեփանակերտում ժողովրդի դժգոհության ալիքի ազդեցությամբ կտրուկ փոփոխություներ կատարելը վտանգավոր է: Ուժայինների աշխատանքի հանդեպ առկա վերաբերմունքը, իրականում, թերևս, առավելապես հասցեագրված է նախագահ Բակո Սահակյանին: Ելքը, որը կառաջարկեմ, հավանաբար, դժկամությամբ կընդունվի, բայց խնդրի լուծման իմ տարբերակը սա է՝ պարոն Բակո Սահակյանը պետք է հրապարակավ հայտարարի, որ, նախապես ընդունելով Արցախի կառավարության հրաժարականը, վայր է դնելու իր լիազորություններն այն պահին, երբ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն: Մինչ այդ, հավանաբար, անհրաժեշտ կլինի Ստեփանակերտում ձևավորել հասարակություն-իշխանություն կապն ամենօրյա ռեժիմով իրականացնող և ծագող խնդիրների կոլեգիալ օպերատիվ լուծումներ մշակող մարմին: Այս տարբերակը կաշխատի միայն այն պայմանով, որ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի կառավարությունը կկարողանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետ սահմանել: Լավագույն տարբերակը, ըստ իս, ընթացիկ տարվա նոյեմբերն է: Բնականաբար, խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն նաև Արցախում, թեև դրա համար, գուցե, անհրաժեշտ կլինի որոշ օրենսդրական փոփոխություններ կատարել:

Հայտնի բանաձևը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, որքանո՞վ է գործում կամ գործելու մեր դեպքում՝ հեղափոխությունից ու նոր իշխանության ձևավորորումից հետո։

-Այժմ մեր պարագայում, նախ, անհրաժեշտ է այդ ներքին և արտաքին քաղաքականությունը մշակել` այն դեռևս անգամ սաղմնային վիճակում գոյություն չունի: Կարծում եմ, որ քանի դեռ այս անցումային կառավարությունը զբաղվում է ընթացիկ քաղաքական կնճիռները հարթելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու գործով, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը պետք է փութաջանորեն զբաղվի հենց այդ խնդրով` մշակի և ներդաշնակեցնի պետության արտաքին և ներքին քաղաքականությունը, լավագույնս ծառայեցնելով այն աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունից և ուղղվածությունից բխող առավելություններից օգտվելու, իսկ սպառնալիքները չեզոքացնելու նպատակին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում