Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց․ ի՞նչ է սպասվում մյուս քաղբանտարկյալներին

Հետհեղափոխական Հայաստանին հասցրեց անակնկալներ մատուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը հեղափոխությունից հետո մինչ օրս Մարտի 1-ի գործով ազատազրկված նախկին քաղբանտարկյալների հարցով կայացրել է մի շարք վճիռներ։ Դրանք են՝ «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Եթե նախկին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Վարդգես Գասպարիի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռներ՝ արձանագրելով, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), ապա Մուշեղ Սաղաթելյանի դեպքում կայացրել է վճիռ՝ արձանագրելով, որ խախտվել է ոչ միայն ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածը, այլև 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածները։ Իսկ «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արձանագրված է, որ խախտվել է ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն), 13-րդ հոդվածը (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)՝ 11-րդ հոդվածի համադրությամբ։

Մյուս կողմից էլ ներպետական ատյաններում են նախկին քաղբանտարկյալները փորձում պայքարի միջոցով հասնել արդարացման։

Նախկին քաղբանտարկյալ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նախօրեին արդարացվեց։ Վճռաբեկ դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008թ․ ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացների ժամանակ մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ 2009թ․ հունիսին նա ԱԺ-ի ընդունած համաներման որոշումով ազատ էր արձակվել։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է, արդյոք, որ առաջիկայում մյուս քաղբանտարկյալները ևս բողոքներ ներկայացնեն և արդարացվեն։

«Անկախ սեռից, կրոնական պատկանելությունից՝ բոլորը պետք է արդարացվեն»,- խոստանալով դատական ակտը ստանալուն պես ավելի հանգամանալից մեկնաբանություններ անել։

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ասաց, որ իր բողոքը ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սպասում է, որ իրեն էլ կարող են արդարացնել։

Նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշում է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, քննարկել էին այդ հարցը։
«Ես արձագանքեցի նախաձեռնությանը՝ ասելով, որ թող Գլխավոր դատախազության հետ չսկսեն գործընթացներ, որովհետև դա դավադրություն է քաղբանտարկյալների նկատմամբ։ Նրանց մեծ մասի գործերը ՄԻԵԴ-ում են, և այդ նախաձեռնությունը սկսելու դեպքում ՄԻԵԴ-ում կարող են գործերի քննությունը սառեցնել։ Դրա համար ես դեմ եմ այդ նախաձեռնությանը։ Այդ դատախազությունը, այդ համակարգը, բացառությամբ Աղվան Հովսեփյանի և մի քանիսի, որոնք կենսաթոշակի են անցել, դատապարտել է բոլորիս։ Հիմա մենք դիմում ենք իրենց, որ մեզ արդարացնեն, ինչը նորմալ չէ։ Ես դա չեմ ողջունում։ Պետք է լինեն համակարգային փոփոխություններ դատախազությունում, դատարաններում, Հայաստանում վերականգնվի արդարադատությունը, նոր գործընթացն իր հունով գնա։ Իսկ սա իմիտացիոն պրոցես է, որի մասին ասացի, թե ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց Մակեյանը։

Նկատեցինք, որ Վարդգես Գասպարիի գործով ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է վճիռ, սակայն դա չի խանգարել, որ նա բողոք ներկայացնի արդարացման համար։

«Գասպարիի նկատմամբ ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ, Գլխավոր դատախազությունը պարտավոր է գործընթաց նախաձեռնել։ Ակնհայտ է, որ եթե ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել X իրավունքները խախտելու վերաբերյալ, դատախազությունը պետք է գործընթաց սկսի նրա իրավունքները վերականգնելու համար։ Իսկ Հայաստանում այդ համակարգը բոլորին դատել է, բոլորի իրավունքները խախտել է, և հիմա փորձում են խաղեր տալ։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ն էլ մասնակցում է այդ գործընթացներին»,- նշեց նախկին քաղբանտարկյալը։

Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանն ասաց, որ առանձնապես չի հետաքրքրվում այդ հարցով, կարծում է, որ ՀԱԿ-ի իրավական հարցերով զբաղվող վարչությունը կզբաղվի բոլոր նախկին քաղբանտարկյալների հարցով։

Մեր դիտարկմանը, որ բոլոր քաղբանտարկյալներն այսօր ՀԱԿ-ում չեն, շատերը հեռացել են, Աշոտ Մանուկյանն արձագանքեց․ «Հետո ի՞նչ, որ հիմա ՀԱԿ-ում չեն, բայց ՀԱԿ-ի նախաձեռնությամբ էին, չէ՞, նրանք մասնակցում ցույցերին, հանրահավաքներին։ Այդ մարդիկ ՀԱԿ-ի հորդորով էին, չէ՞, գտնվում այդտեղ։ Մենք էլ պարտավոր ենք, չէ՞, նրանց դատը պաշտպանելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում