×


Porsche-ի մշակութային երեկոն՝ Օպերային թատրոնում. ներկայացվել են բացառիկ մեքենաները

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմական նկուղում կիրակի երեկոյան յուրահատուկ երեկո էր նախաձեռնել Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երեւան»-ը:

Բացառիկ մշակութային միջոցառման շրջանակում հյուրերը հնարավորություն են ունեցել գտնվել քաղաքի ամենապատմական շենքերից մեկի հետնաբեմում ու բեմում: Նրանք 20 հոգանոց խմբերով հայտնվել են Օպերայի վերելակում ու ճանապարհորդել ժամանակի միջով՝ հայտնվելով նկուղում. Օպերային թատրոնի շենքի կառուցումը սկսվել է հենց այդ նկուղից:


Երեկոյի ընթացքում «Պորշե կենտրոն Երեւան»-ը ներկայացրել է բացառիկ մեքենաներ՝ Cayenne եւ  Cayenne GT Turbo Coupe մոդելները:

Porsche Cayenne-ը շուկայում հայտնվել է 2002 թվականին ու անմիջապես դարձել իսկական սենսացիա ավտոմոբիլային աշխարհում: Ինչպես ոչ մի այլ մեքենա, այն մարմնավորում է Porsche-ի սպորտային հատկանիշները եւ ամենագնացներին բնորոշ բարձր գործնականությունը: Այն առաջին Porsche-ն էր, որում վարորդը կարող էր ամբողջ ընտանիքի հետ կիսել մեքենա վարելու ուրախությունը։


Տվյալների արտացոլման եւ կառավարման նոր կոնցեպտը, ինչպես նաեւ ժամանակակից առցանց տեղեկատվական-զվարճանքի համակարգը համապատասխանում են ապագայի պահանջներին, ինչի շնորհիվ ավտոմեքենա վարելը պարգեւում են նոր զգացողություններ: Շարժիչի նոր սերունդը, որում կիրառված են գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ նոր 8-աստիճան Tiptronic S փոխանցման տուփի հետ զուգակցված, ապահովում է ընթացքային ավելի տպավորիչ որակներ։


«Պորշե»-ն ցանկանում էր այս մոդելը դարձնել ավելի սպորտային, ավելի բարձրակարգ ու արտահայտիչ, ուստի այն հագեցրեց բարձր ճշգրտության ընթացային համակարգով՝ 4.0 լիտրանոց V8 բիտուրբո 640 ձիաուժ հզորությամբ եւ հուզիչ ավտոսպորտի ցնցող ձայնով: Արդյունքում՝ ստեղծվեց նոր Cayenne Turbo GT-ն՝ վարելու հաճույքի համար, որը ոգեշնչված է ավտոարշավի մրցուղիով, բայց ստեղծված է ճանապարհի համար:

Արտաքին դիզայնում առանձնանում են յուրահատուկ առջեւի գոգնոցը, Carbon-ով երեսպատված SportDesign հայելիները, թեթեւ տանիքը, կողային ուղղորդիչ պանելները: Carbon-ի ամուր նյութն իր յուրահատուկ հյուսվածքով հիանալիորեն կապված է սպորտային ընդհանուր տեսքի հետ եւ նվազեցնում է քաշը։ Նրա փայլուն սեւ եզրագոտին լայնացել է մինչեւ 50 մմ չափն ու ապահովում է կայունություն եւ բարելավված սեղմող ուժը:


Cayenne Turbo GT-ի ղեկին նստել՝ նշանակում է ընկղմվել մաքուր մրցուղու մթնոլորտում: Ինտերիերի ընդարձակությունն ընդգծված է GT ինտերիերի փաթեթով, Neodyme եւ Alcantara սարքավորումներն ունեն կաշվե երեսպատում, բազմաֆունկցիոնալ ղեկ՝ Alcantara ղեկի զարդարանքով, շրջակա միջավայրի լուսավորությունը ակնթարթորեն բարձրացնում է հարմարավետությունը եւ ներառում է հատուկ լուսային էֆեկտներ: Այն մինչեւ 100 կմ /ժ արագացմանը հասնում է 3,3 վայրկյանում։


Երեկոյի հյուրերի համար թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի ուղեկցությամբ հանդես են եկել մենակատարներ Անի Լուպեն եւ Աշոտ Ղանթարջյանը: Ներկաները վայելել են արգենտինական երաժշտության ճանաչված դասական Աստոր Պիացոլայի եւ արգենտինացի ավանգարդիստ բանաստեղծ Օրասիո Ֆերերի ստեղծած տանգո-օպերիտան՝ «Մարիա դե Բուենոս Այրեսը»:


Ներկաները օգտվել են նաեւ խմիչքի անկյունից, իսկ բեմում նրանց պրոֆեսիոնալ լուսանկարել է հատուկ երեկոյի համար Ռուսաստանից հրավիրված լուսանկարիչ Մարկ Սերին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին