News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ  Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունը եւ հանձնառությունը համամարդկային արժեքների նկատմամբ: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում եւ կամրջող դերակատարությունը երկու պետությունների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի ու Ուրուգվայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներն ու առաջնահերթություններն՝ ընդգծելով բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ