Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանն աշխատանքային այց է կատարել Լիտվայի Յոնիշկիս քաղաք

Դեսպան Տիգրան Մկրտչյանն աշխատանքային այց է կատարել Լիտվայի Յոնիշկիս 
քաղաք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Յոնիշկիսի քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի հրավերով հուլիսի 6-ին այցելել է Յոնիշկիս, որտեղ մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը կարճատև առանձնազրույց է  ունեցել լիտվացի բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպելու և համատեղ հնարավոր նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ ծավալելու շուրջ: Դեսպան Մկրտչյանն այցելել է նաև քաղաքի բասկետբոլի վերակառուցված թանգարան, քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի ուղեկցությամբ շրջել տոնական Յոնիշկիսում և ողջունել քաղաքացիներին:

Կարևորելով Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ Յոնիշկիսի քաղաքապետն այս ուղղությամբ տարբեր նախաձեռնություններով հանդես գալու պատրաստակամություն է հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]