Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

ԱՄՆ-ը դեռ ուզում է տեսնել, թե Հայաստանի նոր կառավարությունը ուր է գնում, նաև սպասում են ընտրություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ 

Պարոն Սասունյան, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ընտրված հետախուզության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Նունեզը մեկնել է Բաքու ու Ալիևի հետ քննարկել Արցախի խնդիրը։ Այստեղ Դուք մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք։

-Կալիֆոռնիա նահանգը 57 կոնգրեսական ունի տարբեր շրջաններից։ Կոնգրեսական Նունեզը հանրապետական է, Թրամփի կուսակցության ներկայացուցիչը։ Վերջին ամիսներին նա շատ ծայրահեղ ելույթներ է ունեցել, որոնք հայության հետ կապ չունեն։ Նա շատ խնդրահարույց անձնավորություն է ԱՄՆ-ում, և շատերը նրան չեն սիրում։ Ես տեղյակ չէի, որ նա Բաքու է գնալու, բայց հետո տեսա, որ գնացել և Ալիևի հետ հանդիպել է։ Լուրերում ես չեմ տեսել, որ նա Ալիևի հետ խոսել է Արցախի մասին, թեև զարմանալի չէ, եթե խոսել է, որովհետև Ալիևն ուզում է բոլորի հետ Արցախի հարցում պրոպագանդա անել։ Նախ ԱՄՆ-ում օրենք կա, որ որևէ կոնգրեսական չի կարող նվեր ստանալ օտար աղբյուրներից, եթե այդ նվերը մի քանի հարյուր դոլարից ավելի է, և այդ առումով պետք է ստուգենք ու պարզենք, թե ինչ նվեր է ստացել Բաքու այցելած կոնգրեսականը։ Նա ստիպված է լինելու օրենքով արձանագրել այդ նվերը։ Ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներից պաշտոնյաները, որ Ադրբեջան են այցելում, վերադառնում են ամեն տեսակի թանկարժեք նվերներով, խավիարներով, գորգերով։
Ադրբեջանցիները այդ վերաբերմունքն ունեն բոլորի հանդեպ, նույն կաշառքները տալիս են բոլորին, հետևաբար, չեմ զարմանա, եթե տեղեկանանք, որ Նունեզն էլ իր բաժինն է ստացել։ Երկրորդ՝ մինչև այս վերջին ամիսներին Թրամփի հետախուզության հարցերը, Նունեզը հայանպաստ դիրքորոշումներ է ունեցել, և Հայ դատի հանձնախումբն իր ընտրությունը անցյալում պաշտպանել է։ Բայց այս այցելությունից հետո արդեն դժվար թե Հայ դատի հանձնախումբն իրեն թիկունք կանգնի։ Ճիշտ հակառակը, մինչև նոյեմբեր ժամանակ կա, և հայկական հանձնախումբը ժամանակ ունի ուսումնասիրելու նրա տվյալները, նաև պահանջելու հանդիպում իր հետ, և նույնիսկ պահանջելու, որ ինքը ներողություն խնդրի իր Բաքու այցելության համար։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն իր վերադարձից հետո, և եթե Հայ դատի հանձնախումբը համաձայն չլինի նրա հայտարարություններին, կպաշտպանեն իր հակառակորդ թեկնածուին։ Եվս մեկ տեղեկություն. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Վիլառաիգոսան, որը շատ հայասեր մեկն էր, մի քանի ամիս առաջ իմացանք, որ նա Բաքու է այցելել Ադրբեջանի իշխանության հրավերով, այնտեղ կոնֆերանսի է մասնակցել և ի նպաստ Ադրբեջանին ելույթ է ունեցել։ Մենք անմիջապես կապվեցինք իր հետ, մեր դժգոհությունը հայտնեցինք, ինչին նա անմիջապես արձագանքել էր, որ չի իմացել, սխալվել է։ Մենք պահանջեցինք, որ նա գրավոր հայտարարությամբ հանդես գա, ներողություն խնդրի իր ելույթի համար և դա ներկայացնի մամուլին։ Նա հենց այդպես էլ վարվեց և հայտարարեց, որ երկրորդ անգամ նման սխալ չի անի։ Դա նախադեպ է, և մենք նույն ձևով պետք է վարվենք Նունեզի հետ։

-Հնարավոր է՝ աշնանը ականատես լինենք Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, ընդհանրապես, Հայաստանը կարողանո՞ւմ է ինչ-որ օրակարգ առաջարկել ԱՄՆ-ին։ Հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավո՞ր է բեկում լինի այդ հանդիպումից հետո։

-Այո, ես տեղյակ եմ, որ փորձում են Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպել, թեև դեռ վերջնական որոշում չկա։ Մենք հիմա չենք ուզում չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ, որ Հայաստանը կարող է ինչ-որ օրակարգ պարտադրել, որովհետև, ի վերջո, Ամերիկան հսկա պետություն է, ու սա պետք է լինի նրանց առաջին հանդիպումը։ Բացի դրանից՝ ես չեմ կարծում, որ առաջին հանդիպմանը հնարավոր է շատ խոր հարցեր լուծել, նաև այնքան էլ Հայաստանի շահերից չի բխում, որ շատ լուրջ հարցերի շուրջ համաձայնեն իրար հետ։ Հայաստանի շահն այն է, որ նորմալ հարաբերություններ ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի ու երրորդ աշխարհի երկրների հետ։ Պետք չէ որևէ կողմի հետ չափազանց շատ մտերմանանք։ Մենք ուրիշների հետ նման հանդիպումներում պետք է ավելի հայամետ դիրքորոշում ունենանք, ոչ թե ամերիկամետ, ռուսամետ և այլն։

-Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Ամերիկան չի շտապում Հայաստանում ներդրումներ անել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, կարծում եք՝ նրանք զգուշավո՞ր են Հայաստանի հետ հարաբերություններում, քանի դեռ մեր երկրում ընտրություններ տեղի չեն ունեցել։

-Ամերիկայի և այլ երկրների ղեկավարները գոհ են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, բայց ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը քաջալերի, որ ներդրում լինի և առևտուրը զարգանա, ամերիկյան կառավարությունը դեռ ուզում է սպասել, տեսնել, թե այս շարժումն ինչ գործնական դրական արդյունքներ կունենա՝ խոսքից անցնելով գործի։ Անշուշտ, դրական նշույլներ կան, բայց ամերիկացիներն ուզում են սպասել, տեսնել, թե ուր է գնում այս շարժումը, նաև սպասում են ընտրություններին, տեսնեն, թե որ խմբավորումը, որ կուսակցությունը ավելի ազդեցիկ կլինի։

-Մտահոգվելու առիթ կա՞։

Այո, մտահոգվելու առիթ կա, որովհետև պատժամիջոցները միայն Իրանի համար չեն, դրանք ազդեցություն ունեն նաև բոլոր այն երկրների վրա, որոնք առևտուր են անում Իրանի հետ։ Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար թե՛ քաղաքական առումով, թե՛ տնտեսական։ Հայաստանն ամեն ինչ անում է Իրանի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ, և ես շատ ուրախ եմ, որ մեր վարչապետն Իրան այցելելու ծրագիր ունի, թեև դա կարող է ամերիկացիներին շատ դուր չգալ։ Միակ բանը, որ կարող ենք անել թե՛ որպես պետություն, թե՛ ամերիկահայության Հայ դատի հանձնախումբ, այն է, որ երբ Իրանի դեմ պատժամիջոցները Թրամփն իրագործի, այդ պատժամիջոցների մեջ կան որոշ բացառություններ, և մենք կարող ենք դիմել Կոնգրեսին և խնդրել, որ Իրանի հետ Հայաստանի կոնկրետ մի պրոյեկտը լինի այդ բացառությունների մեջ և դուրս լինի պատժամիջոցներից։ Այդ հնարավորությունը կա, եթե մենք դրանից չկարողանանք օգտվել, հնարավոր է լուրջ ծրագրեր ձախողվեն Հայաստանի և Իրանի միջև։ Հայաստանը որպես փոքր երկիր չի կարող ԱՄՆ-ի դեմ դուրս գալ, ինչպես անում են թուրքերը և ասել՝ մենք չենք ենթարկվում ձեր որոշումներին, անում ենք այն, ինչ ուզում ենք։ Այդ դեպքում ԱՄՆ-ը կսկսի բոլոր տեսակի բանկային, տնտեսական, առևտրային և ներդրումային պատժամիջոցների դիմել Հայաստանի դեմ։ Դա շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում