Netflix-ի սերիալը՝ Թուրքիայում սկանդալի պատճառ․ Արևելյան շրջանները քարտեզում ներկայացված են որպես Հայաստանի տարածք 6 դեկտեմբերի 2022 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում ցուցադրված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել, քանի որ երկրի արևելյան շրջանները ներկայացվել են որպես Հայաստանի տարածք, գրում է «Վզգլյադը»՝ թուրքական Sabah-ին հղումով։ Խոսքը Pepsi, Where's My Jet սերիալի 1-ին էպիզոդի մասին է։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, կապված «Netflix-ի սադրանքների հետ»։ Ասվում է, թե Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին։ Օրինակ, նշվում է, որ Սիրիայում «Մոսսադի» գործակալի մասին «Լրտեսը» սերիալի 4-րդ էպիզոդում պատին փակցված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ Netflix-ի փաստագրական «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» սերիալում «աշխարհի քարտեզի վրա Թուրքիան մասնատված էր, իսկ անջատված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |