Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Երեխայի դիակի շահարկումը Ադրբեջանի կողմից հակառակ էֆեկտն ունեցավ

Հուլիսի 5-ի հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) նոր հայտարարությամբ են հանդես եկել հուլիսի 6-ին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում: Համանախագահները կրկին անդրադարձել են հուլիսի 4-ի հրադադարի ռեժիմի խախտումներին՝ դրանք որակել են «սադրիչ գործողություն» և խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:

Հակամարտության նոր սրացման մասին խոսել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է այս դեպքերի առնչությամբ, որոնք պատճառ դարձան կորուստների քաղաքացիական անձանց շրջանում: Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին վերաբերող միջազգային հայտարարությունների մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ասելով, որ դրանք զուտ դիվանագիտական, արարողակարգային հայտարարություններ են և էապես չեն նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի և ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունները, և ի դեպ, կարող ենք անդրադառնալ նաև Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին:

– Գիտեք, ավելի քան համոզված եմ, որ համանախագահների անունից հնչեցված այս հայտարարությունը և նախորդը նույնպես զուտ արարողակարգային, դիվանագիտական գնահատականներ են, որոնք կոչված են ևս մեկ անգամ ցույց տալու այն փաստը, որ իրենք հետևում են զարգացումներին և ոչինչ ավելին: Որևէ խնդիր չէր լուծվում այս հայտարարություններով և դրանք որևէ կերպ չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին: Ես այնտեղ չտեսա որևէ մեխանիզմ, մեղադրանքների հասցեականություն և այլն: Այս տեսանկյունից՝ սա նորից դատարկ կրակոց էր, որը, ցավոք սրտի, ո՛չ կկայունացնի վիճակը սահմանում, ո՛չ ավելի կանխատեսելի կդարձնի:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մոտեցումներին և ոչ միայն արտգործնախարարության հայտարարությանը, այլև Էրդողան-Ալիև զրույցին, ապա պարզ երևում է, որ սա թուրք-ադրբեջանական փոխգործակցության դրսևորում է: Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է իրավիճակին ավելի մեծ հնչեղություն տալու և դրա էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար: Այդ խնդիրը լուծելու նպատակով դիմում են իրենց գործընկերներին՝ փորձելով կատարվածին նոր հնչեղություն տալ: Վստահ եմ՝ այն, ինչ անում է պաշտոնական Բաքուն այս օրերին տարբեր միջազգային հարթակներում, ընդամենը հայատյաց քարոզչության դրսևորում է: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ չի կարող կամ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը, փնտրում է լրացուցիչ գործիքներ բանակցային գործընթացից խուսափելու համար:

– Կոնկրետ այս փուլում ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ սադրելով ռազմական բախումեր և հնչեղություն տալով տեղի ունեցածին:

– Համոզված եմ, որ սահմանին նրանց կողմից իրականացված սադրանքի նպատակը բուլղարական մամուլում Ադրբեջանի մասին հրապարակված փաստաթղթերի կոծկումն էր, համաձայն որոնց Ադրբեջանն աջակցել է և շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Գիտեն, որ դա խնդրահարույց հարց է, տեսնում են դրա բացասական հետևանքներն իրենց քաղաքականության համար ապագայում և փորձում են կոծկել, մի կերպ շրջանցել այդ խնդիրը: Սա առիթներից մեկն է: Կա նաև Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի գործոնը: Հասկանալի է, որ այնտեղ նույնպես պիտի քննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, և Ադրբեջանն այդպիսի շանտաժի միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ միջնորդները հրաժարվեն ապրիլյան իրադարձությունները մանրաքննին ուսումնասիրելու գաղափարից և դրանք գործոն չեն դարձնի իրենց հետագա միջնորդական առաքելության մեջ: Ուզում են քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծել՝ վախեցնելով լայնածավալ պատերազմի հեռանկարով, նաև նման տեսարաններ ցուցադրելով: Փորձում են ազդել քաղաքական իրավիճակի փոփոխության գործընթացի վրա:

– Հայկական զինուժը, Ձեր կարծիքով, դիմագրավեց այն մարտահրավերներին, որոնք առաջադրեց ադրբեջանական կողմը այս օրերին և արդյո՞ք դա ինչ-որ նոր մարտահրավեր էր ռազմական առումով:

– Ըստ էության, որևէ նոր բան չկար: Եկեք հարցը բաժանենք երկու բաղադրիչի՝ քաղաքական և ռազմական: Ռազմական առումով խնդիրը շատ հեշտ լուծվեց, որովհետև կային ադրբեջանական կրակակետերը՝ ճիշտ է, տեղակայված էին խաղաղ բնակավայրերում, բայց դրանք հայտնաբերվեցին և ոչնչացվեցին, և հիմա այնտեղից որևէ սպառնալիք մեզ համար այլևս չկա:

Ինչ վերաբերում է քաղաքական-քարոզչական կողմին, ապա Ադրբեջանի իշխանությունները, կարծես, իրենք օգնեն մեզ այս գործում միջազգային ադեկվատ գնահատականներ կամ ընկալումներ ապահովելու համար, որովհետև նույն այդ երեխայի դիակի շահարկումը, որը շատ հատուկ է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործելաոճին, հակառակ էֆեկտն ունեցավ: Դատելով միջազգային լրատվամիջոցների գնահատականներից՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը ձախողվեց իր քարոզչության մեջ, այդ գնահատականները շատ հավասարակշռված էին: Իսկ երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին երեխայի դիակը շահարկել արդեն Ադրբեջանի ներսում, բացասական արձագանք ստացան նաև ադրբեջանական հանրության կողմից:

– Այո, ըստ երևույթին՝ ադրբեջանական կողմը, շահարկելով այդ հանգամանքը, ակնկալում էր, որ միջազգային հանրությունը դատապարտող հայտարարություն կանի Հայաստանի հասցեին:

Նրանք փորձում էին դա անել, փորձում էին Հայաստանի «ահարկու տեսքը» ցույց տալ միջազգային հանրությանը, բայց փաստերը շատ խոսուն էին: Երբ մարդիկ տեսան, որ խաղաղ բնակչությունը որպես վահան է օգտագործվել ադրբեջանի զինուժի կողմից, և այդ փաստերն անհերքելի էին, նաև տեսան երեխայի զոհվելու անբարոյական շահարկումը, արդեն ամեն ինչ պարզ դարձավ միջազգային հանրության համար: Նորից եմ ասում, որ կարելի է ճիշտ հակառակ արձագանքն ակնկալել, որ քննադատության կենթարկվի հենց Ալիևի վարչակազմը և ոչ թե հայկական կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում