Մասկը խոզի ուղեղում տեղադրված իմպլանտ է ներկայացրել

Մասկը խոզի ուղեղում տեղադրված իմպլանտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը ներկայացրել է ուղեղային իմպլանտ՝ տեղադրված խոզի ուղեղում։ Ընկերությունում հույս ունեն, որ տեխնոլոգիան թույլ կտա բուժել նյարդաբանական հիվանդությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Կենդանու ուղեղում արդեն 2 ամիս է 8 մմ մետաղադրամի չափի իմպլանտ է տեղադրված։ Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում կամ դիպչում, սարքն իմպուլսներ է գրանցում։

Մասկը հույս ունի, որ նման իմպլանտները կօգնեն բուժել Ալցհայմերի հիվանդությունը և դեմենցիան։

Նա հուսով է թույլտվություն ստանալ՝ 2020-ին սարքն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրելու համար։

Նախկինում արդեն մի քանի նման փորձարկում արվել է, իմպլանտները թույլ են տվել մարդկանց մտքի ուժով դրան միացված ռոբոտի միջոցով պարզ գործողություններ իրականացնել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---