Netflix ընկերությունը ցուցադրել է «Վհուկը» սերիալի առաջին թրեյլերը՝ նկարահանված լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործության մոտիվներով:
Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում լույս շաբաթ գիշերը, բայց արդեն հասցրել է հավաքել ավելի քան 2 մլն դիտում և գրեթե 20 հազար մեկնաբանություն:
Տեսանյութը տևում է գրեթե 2 րոպե, որի ընթացքում ցուցադրվել են սերիալի առանցքային հերոսները՝ ներառյալ Հերալտը (Հենրի Քավիլ), Յենիֆերը (Անի Չալոտրա) և Ցիրին (Ֆրեյա Ալլան):
Սերիալի պրեմիերայի ճշգրիտ ամսաթիվը առայժմ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ սերիալը դուրս կգա այս տարեվերջին մոտ: