Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ

ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ 
լրացման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման  համակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը․

«Դեռևս 2018 թվականիցՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն  հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով:Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։

Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը:Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է  և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]