News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գյումրիում ապրիլի 3-ին տեղի ունեցած դանակահարությունն օրեր առաջ բացահայտվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ապրիլի 3-ին «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է դիմել 30-ամյա Վարուժան Հ.-ն:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 20.00-ին, պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող ավտոգազալցակայաններից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Վարուժան Հ.-ին գրպանի ծալովի դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 34-ամյա Արսեն Ս.-ն:

Արսեն Ս.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ