211652_close_icon
views-count1248 դիտում article-date 17:15 07-11-2018

Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության և այդ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին» զեկույցով: Երևանում խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության միջոցառումների ծրագրի իրագործմանը, 2021-2030 թթ. միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի իրականացման ընթացքին, երիտասարդական կամավորական շարժման ոլորտում համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր