News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրը, Դանիել Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով այսօր ավելի վաղ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպը:

Նշենք, որ «Մեդիա կենտրոն»-ում «Անկախ դիտորդ» դաշինքը որոշել էր ներկայացնել Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացված քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգի միջանկյալ զեկույցը: Դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե ընտրակաշառքի որեւէ ապացույց չեն կարողացել ձեռք բերել, բայց չի պնդում, որ ընտրակաշառք չեն բաժանել:

Իոաննիսյանը պնդել է, որ ունեն հավաստի փաստեր, որ ԲՀԿ-ն ակտիվիստներին վճարել է, որ մասնակցեն իրենց հավաքներին: «Վճարել է անձանց, որ մասնակցեն, օրինակ, երեկվա ֆլեշմոբին: Դրա ապացույցն ունենք։ Եթե անգամ սա ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի խախտման տակ չի ընկնում, սա ընկնում է հարկային օրենսդրության խախտման տակ։ Եթե մարդը վճարում է, դա պետք է արվի պայմանագրով, դրա համար պետք է եկամտահարկ վճարվի»,- հայտարարել է Իոաննիսյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը փորձել է մասնակցել ասուլիսին, սակայն Իոաննիսյանն էլ առաջարկել է ասուլիսից հետո այլ ֆորմատով մասնակցել բանավեճի: «Սա բանավեճ կդառնա, թե՝ ոչ, թող մեզ դիտողները որոշեն: Հիմա Դուք ինչ ասում եք՝ ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ասուլիսն ամբողջությամբ կապված է իրենց քաղաքական ուժի հետ եւ պետք է միջամտեն։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ իրենց հրապարակումը հակաքարոզչություն չէ, որեւէ օրենք չեն խախտել։

Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, սակայն, այլ կարծիքի է. «Դանիել Իոաննիսյանը կոպտորեն խախտել է ընտրական օրենսգիրքը եւ լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի հանդեպ: Եվ հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում զբաղվում է այս պահին Ընտրական օրենսգրքի բարելավմամբ, ես կարող եմ ասել, որ նրա ասուլիսը եղել է ուղղորդված եւ կազմակերպված՝ ընդդեմ ԲՀԿ-ի»:

Զոհրաբյանը նշեց, որ ինքն այս մասին ահազանգել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, պահանջել արձանագրել դեպքը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել:

Նա նաեւ նշեց, որ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակն այսօր ցուցադրել են Երեւանի փողոցներից մեկում, եւ միայն իրենց ահազանգից հետո է Տիգրան Մուկուչյանը կարգադրել հեռացնել գովազդը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ