Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Առաջին անգամ ունենք ժողովրդի կողմից ընտրված, հարազատ իշխանություն, բայց ամեն կողմից հարվածում ենք․ Էդվարդ Զորիկյան

Ժողովրդավարությունը մերժող իշխանությունների համար այնքան էլ կարևոր չէ իրենց վարկանիշը: Իսկ երբ իշխանությունը չի մերժում ժողովրդավարությունը և ունի հանրային վստահության մեծ պաշար, արժևորում է բարձր վարկանիշը: Բայց գալիս է ժամանակ, երբ օբյեկտիվորեն իշխանության վարկանիշը աստիճանաբար սկսում է նվազել, սա անխուսափելի գործընթաց է: Հիմա շատ են պնդումներն այն մասին, որ հեղափոխական իշխանությունը մսխում է իր վարկանիշը, հանրային վստահությունը: Վարակնիշը մսխելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ անգործությամբ, կա՛մ համակարգային կտրուկ, ոչ պոպուլիստական փոփոխություններով:

Ի՞նչ փուլում է հիմա Հայաստանի իշխանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին երգահան, բարդ Էդուարդ Զորիկյանը նշեց. «Առաջին անգամ ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե տարիների ընթացքում վարկանիշն ընկնի, առաջին հերթին դա իշխանության խնդիրն է, պետք է մտածի այդ մասին, երկրորդ հերթին՝ ընդդիմության աչքը լույս. թող ակտիվանան, կազմավորվեն, կազմակերպվեն, օրենքի շրջանակներում այնպիսի քայլեր անեն, որ հաջորդ լեգիտիմ ընտրված իշխանությունն իրենք լինեն: Ամեն դեպքում մենք պետք է ստույգ մի բան հասկանանք՝ մենք բռնել ենք օրինականության ճանապարհը, և ցանկացած քայլ պետք է արվի օրենքով:

Մենք պիտի հիշենք, որ օրինապաշտ ժողովուրդ ունենք… Պիտի հիշենք, որ 88-ի հեղափոխության ժամանակ կանայք գոռում էին՝ մենք ուզում ենք հարազատ իշխանություն ունենալ: Պիտի հիշենք, որ ամեն ինչի հիմքում ժողովուրդն է՝ պետության, իշխանության, ընդդիմության, և պիտի շարունակենք ժողովրդավարության ճանապարհով առաջ ընթանալ»:

Էդուարդ Զորիկյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ առաջին անգամ ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, բայց ամեն կողմից հարվածում են: «Եթե ընդդիմությունը հանդես գա ավելի մեծ կշիռ ունեցող և ժողովրդի սրտին ավելի մոտ առաջարկներով, ժողովուրդը կկանգնի նրա թիկունքում: Ամեն ինչի հիմքում գործն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչքան էլ այս ընթացքում վարկանիշ է կորցնում, սայթաքում է, ժողովուրդը մատների արանքով է նայում, քանի որ նժարի վրա է դնում Փաշինյանի իշխանությունը և քարկոծողներին, և հասկանում է, որ նժարները հավասար չեն: Բացի նախկիններից, շատերն էլ քարկոծում են, քանի որ պաշտոն չեն ստանում…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում