Վրաստանում ծովում խեղդվելուց փրկել են 176 մարդու
Սևի ծովի վրացական ափերին սեզոնի մեկնարկից մինչ այսօր փրկարարները խեղդվելուց փրկել են 176 քաղաքացու։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նրանցից 88-ը եղել են անչափահասներ։ Ափերին կորած ևս 32 երեխայի են փրկարարները գտել ու հանձնել ծնողներին։
Նրանցից 21-ը խեղդվելու վտանգի առաջ կանգնել են ուժեղ փոթորիկի ժամանակ։
Արտակարգ իրավիճակների ծառայությունը կոչ է արել փոթորիկի ժամանակ, ոչ սթափ վիճակում ջուրը չմտնել, երեխաներին չթողնել առանց հսկողության։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին