Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչու Սերժը չտվեց 5 շրջանները․ Բատկայի ու Պուտինի՝ «խալխի հետույքով» Ադրբեջանին լավություն անելու ձախողված փորձը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին սկանդալային հայտարարությունները, որը նա արել էր դեկտեմբերի 14-ին՝ Մինսկ այցելած ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում, լուրջ իրարանցում են առաջացրել թե՛ բելառուսական, թե՛ ռուսական և թե՛ հայկական մեդիադաշտում։

«Բատկան» անցնում է անձնական վիրավորանքների

Խոսքը միայն Լուկաշենկոյի խիստ հակասական հայտարարությունների ու նրա կողմից հերթական անգամ դիվանագիտական էթիկայի նորմերի կոպտագույն ոտնահարման մասին չէ։ Բելառուսի անփոխարինելի բռնապետը մի կողմից մեղադրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված «շիլափլավը» Փաշինյանն է սարքել, ոչ թե իրենք, մյուս կողմից խոստովանել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վեճի ու տարբեր առիթներով Հայաստանի վարչապետի հասցեին արված հայտարարությունների համար։ Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լուկաշենկոն նշված ասուլիսի ընթացքում նաև ոչ կոռեկտ, տգեղ, երկրի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է թույլ տվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, թե ինքը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում՝ Պուտինի ու Ալիևի ներկայությամբ, Փաշինյանին ասել է, թե վերջինս վախենում է քննադատել Ռուսաստանի նախագահին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար, բայց նույն բանի համար մեղադրում է Բելառուսին։ Մինչդեռ Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը հենց Ռուսաստանն է։ Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ի պատասխան հայտարարել է, որ Բելառուսի նախագահը հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը, և չի հրապարակել Փաշինյանի տված պատասխանները, որովհետև ՀՀ վարչապետը թե՛ Ռուսաստանի նախագահի հետ առանձին հանդիպումներում և թե՛ Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրահարույց հարցը։

Ուզում էին Հայաստանի «հետույքով» Ադրբեջանին լավություն անել

Բելառուսի նախագահը նաև որոշ, պայմանական ասած, «բացահայտումներ» է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ դիվանագիտական-բանակցային գործընթացի վերջին տարիների պատմության որոշ դրվագների մասին։ Այդ «բացահայտումները» չակերտների մեջ ենք վերցնում շատ պարզ պատճառով՝ թեև հայկական շատ լրատվամիջոցներ հեշտությամբ կուլ տվեցին խայծը ու Լուկաշենկոյի հայտարարությունը որակեցին իբրև «սենսացիոն բացահայտում», իրականում այն շատ քիչ նորություն էր իր մեջ պարունակում և, ըստ էության, Ադրբեջանի շահերը Արցախի հարցում լոբբինգ անելու փորձ էր։ Այս ամենի մասին՝ հերթականությամբ։

Այստեղ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Լուկաշենկոն իր այս հայտարարությունն արել է ռուսաստանցի լրագրողների հարցերին ի պատասխան։ Սրանից շատ բան է պարզ դառնում։ Լուկաշենկոն, ըստ էության, բացատրել է, կարելի է նույնիսկ ասել՝ արդարացել է ռուսաստանցի լրագրողների առաջ, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ արել են, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), բայց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը «զարմանալիորեն» մերժել է կատարել Ռուսաստանի ու ըստ երևույթին, նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների առջև Ադրբեջանի դրած պայմանը։ Իսկ այդ պայմանն այն էր, որ ՀԱՊԿ-ի մյուս երկրները ստիպեն Հայաստանին, Լուկաշենկոյի ասած՝ «առաջին քայլը» անել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այն է՝ Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից 7 շրջաններից 5-ը (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու), որոնք, Լուկաշենկոյի պնդմամբ, «դատարկ են»։

Նա լրագրողներին պատմել է, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ (որը, հավանաբար, տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերին) ինքն ու Պուտինը միասնական դիրքորոշում են հայտնել՝ առաջարկելով Սերժ Սարգսյանին հանձնել 5 շրջանները, և խոստացել են ՀԱՊԿ-ի զորքերը մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ անվտանգությունն ապահովելու համար, բայց Սարգսյանը չի համաձայնվել։

«Ինչո՞ւ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում կլինեին»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Այս պարագայում, իհարկե, զարմանալի կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը համաձայներ հայկական շահերի, Արցախի մեր անվտանգության հաշվին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի վաղեմի ցանկությունը իրականացնելուն։ Եթե Լուկաշենկոն ու Պուտինը առաջարկեին Սարգսյանին հանձնել 5 շրջանը՝ փոխարենը առաջարկելով ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչումը կամ մեկ այլ ծանրակշիռ զիջում, և Հայաստանի նախագահը մերժեր, այդ դեպքում զարմանք հայտնելը գուցե ինչ-որ առումով տրամաբանական կլիներ։ Բայց Լուկաշենկոն ասում է, որ իրենք Հայաստանի նախագահին առաջարկել են լուրջ զիջման գնալ Արցախի հարցում, ինչի դիմաց Ադրբեջանը ոչ թե զիջումներ պիտի աներ հայկական կողմին ղարաբաղյան հարցում, այլ աներ Ռուսաստանի շահերից բխող քայլ, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հարցի հետ։ Սա հիշեցնում է «խալխի հետույքով փեսային լավություն» անելու մասին ժողովրդական հայտնի առածը։

Մոսկվան կրկին կակտիվացնի՞ «Լավրովի պլանը»

Այդուհանդերձ, այն, որ Ռուսաստանն ունի ղարաբաղյան հիմնախնդրի որոշակի ծրագիր, որը ենթադրում է հենց այն զիջումները, որոնց մասին խոսել է Լուկաշենկոն, հայտնի է վաղուց։ Խոսքը ղարաբաղյան հիմնախնդրի միջանկյալ լուծում առաջարկող ռուսական ծրագրի մասին է, որը հայտնի է նաև որպես «Լավրովի պլան»։ Ռուսական կողմն այս ծրագիրն ակտիվացրեց 2016 թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմից անմիջապես հետո, բայց հայկական կողմը փաստացի մերժեց այն։ Սա, իհարկե, այլ թեմա է։ Բայց այս շրջանում, երբ առանց այն էլ ղարաբաղյան հարցի հետ կապված դավադրության տեսությունների, նախապատրաստվող ինչ-որ ծրագրերի, սցենարների վերաբերյալ ենթադրությունների, վարկածների պակաս չկա, Լուկաշենկոյի հայտարարությունն էլ ավելի է ակտիվացնում քննարկումները, խոսակցությունները ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո բանակցային գործընթացի վերսկսման, Արցախի հարցում բեկում մտցնելու ենթադրյալ նախաձեռնությունների և Հայաստանի կողմից տարածքային զիջումների մասին։

https://nor-info.ru/wp-content/uploads/2018/10/sksum-em-vaxenal-styopa-safary-n135955-1.jpg

Ինչու Կրեմլը «բաց թողեց» Սերժ Սարգսյանին

Որոշ վերլուծաբաններ Մինսկի բռնապետի հայտարարության հիման վրա հեռուն գնացող եզրահանգումներ արեցին։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց այն գործոնների մասին, թե ինչո՞ւ ի վերջո Մոսկվան չփորձեց այս տարվա ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ միջամտել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, չփորձեց խոչընդոտել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը և չեզոք դիրք գրավելով «թավշյա հեղափոխության» նկատմամբ՝ «բաց թողեց» Սերժ Սարգսյանին։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը Հայաստանի ներքաղաքական զարգացումները համարում է Հայաստանի ներքին գործը։

Սաֆարյանի կարծիքով՝ դա նշանակում էր, որ «Մոսկվան բաց է թողնում Սերժ Սարգսյանին»:

«Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է ընդուներ հեռանալու մասին որոշումը՝ հասկանալով, որ իր լեգիտիմության վերջին ռեսուրսը՝ ղարաբաղյան խնդիրը, սպառված է», – գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Սերժ Սարգսյանն այլևս պետք չէր Ռուսաստանին

Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե Կրեմլը դեմ չի եղել ռուսական ծրագրին դեմ արտահայտված Սերժ Սարգսյանի հրաժարականին և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, ապա Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար դեմ չէ Լուկաշենկոյի նշած պայմանը կատարելուն։ Սա գուցե տրամաբանական եզրահանգում է, բայց դեռ չի նշանակում, որ ճիշտ է։ Բացի դրանից՝ կարող են լինել և կան շատ այլ գործոններ, որոնք ստիպել են չխոչընդոտել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը։

http://www.newspress.am/timthumb.php?src=/media/2016/02/azat-arshakyan.jpg&w=708

Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի (1990-95 թթ.) պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ռուսական դրածոներին փոխարինելու հարցում գումարվել են բազմաթիվ հանգամանքներ, և Ռուսաստանն իրականում Սերժ Սարգսյանից դժգոհելու բազմաթիվ պատճառներ ուներ։ Սարգսյանը թեև համաձայնեց Մաքսային, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուն, բայց Ազատ Արշակյանի կարծիքով՝ նա ձախողեց «ռեինտեգրացիան»՝ Հայաստանի ինտեգրումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գլխավորությամբ նախաձեռնված ինտեգրացիոն այն կառույցներին, որոնց վերջնանպատակը նախկին Խորհրդային միության ազդեցության վերականգնումն է։

«Այնուամենայնիվ, դա բավարար չէր։ Սերժ Սարգսյանը չկարողացավ հաղթահարել Հայաստանի հասարակության դիմադրությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը Սերժ Սարգսյանից դժգոհելու պատճառ ուներ»։ Նրան, նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանին նշանակել էին Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու՝ ռեինտեգրացիայի ծրագրի համար։ 2008 թ․ Պուտինը Մյունխենում հայտարարեց, որ ռեինտեգրացիայի ծրագիրը ապագա ունի, այսինքն՝ Սովետական միությունը պետք է վերականգնվի։ Սերժ Սարգսյանը չտեղավորվեց այդ ծրագրի մեջ։ Չմոռանանք նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Հայաստանի հատուկ հարաբերությունները։ Եթե դրածոն չի կատարում Ռուսաստանի պատվերը, ուրեմն նա ո՞ւմ է պետք։ Հանեցին։ Իրենց պետք չէր։ Ընդհակառակը, ուզում էր անընդհատ․ փող էր ուզում, նավթ էր ուզում, գազ էր ուզում։ Կոռումպացված էր։ Ռեսուրսները Հայաստանից հեռանում էին, ու պատասխանատվությունը մնում էր Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը պատասխանատու էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության համար։ Դրա համար նրան հեռացրեցին, որովհետև դա կատաստրոֆիկ պատասխանատվություն է։ Ուրեմն Հայաստանում կոռուպցիայի անկառավարելիության պատճառով այնպիսի սոցիալ-տնտեսական վիճակ էր ստեղծվել, որն արդեն հարվածում էր Ռուսաստանին։ Ռուսաստանը, որպես պատասխանատու Հայաստանի համար, վտանգ էր զգում դրա մեջ։ Օրինակ, ռուսատյացություն էր առաջացել Հայաստանում։ Ռուսները հասկացան, որ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության կոռուպցիոն իշխանության հետևանքով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խզվում են, մեղքը մնում է իր վրա, հաշիվը պետք է փակի Ռուսաստանը»,- մեկնաբանեց Ազատ Արշակյանը։

https://yerevan.today/media/k2/items/cache/25293_stanislav_tarasov_M.jpg

Ղարաբաղը նշանակություն չունի Լուկաշենկոյի համար

Էլ ավելի էական ու կարևոր հարց է այն, թե Լուկաշենկոյի հայտարարությունը հենց այնպե՞ս արվեց, թե՞ նա լրագրողների հետ հերթական անգամ չափից ավելի անկեղծ լինելու պատճառով ակամայից բացահայտեց ՀԱՊԿ-ի խմբավորման ծրագրերը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որի համոզմամբ՝ Փաշինյանի և Ալիևի՝ ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակներում տեղի ունեցած երկու «ոչ ֆորմալ» շփումներին նպաստել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե նախապատրաստվում է ԼՂ հակամարտության կարգավորման ինչ-որ սցենար, որի մասին մենք չգիտենք, և դրա վկայությունն է այն փաստը, որ Միլանում դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը արտասովոր երկար է տևել՝ մոտ երեք ժամ։ Տարասովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նարդի չեն խաղացել, այլ հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագիր են քննարկել, որի մասին չի բարձրաձայնվում։ Բայց սա ընդամենը ենթադրություն է, որը հիմնավորված չէ լուրջ փաստերով։ Իսկ ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի անդրադարձել նմանատիպ վարկածներին։

https://img2.newsinfo.am/big/E1gqoORZlB.jpg

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը չի կարծում, թե Բելառուսի նախագահի ասածը հեռուն գնացող նման հետևությունների տեղիք է տալիս։ Նրա խոսքերով՝ Լուկաշենկոյի հայտարարությունը պետք է դիտել այլ համատեքստում՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորման Մինսկի ձևաչափի հետ։ Բելառուսի նախագահը պարզապես փորձում է ավելացնել իր քաշը, մեծացնել իր դերը հետխորհրդային տարածաշրջանում գոյություն ունեցող կոնֆլիկտների, առաջին հերթին՝ Ղարաբաղյան և Ուկրաինական հակամարտությունների կարգավորման հարցում։ Նաև դեմ չի լինի մասնակցել Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների կարգավորման գործընթացին։ Բայց սրանք ընդամենը փորձեր են, և Լուկաշենկոն չի կարող լուրջ դեր խաղալ նշված հարցերում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դուբնովը նշեց հետևյալը․ «Ղարաբաղը որևէ նշանակություն չունի Լուկաշենկոյի համար։ Նա կարող է նույնիսկ չիմանալ՝ որտեղ է այն գտնվում։ Այո, այս հարցերը քննարկվում են, բայց դա ոչինչ չի նշանակում։ Լուկաշենկոն ինչ ասեք՝ կարող է քննարկել կուլիսներում՝ սկսած ղարաբաղյան հարցից՝ մինչև Ղրղըզստանում մսի գինը։ Դա որևէ մեկին որևէ բան չի պարտավորեցնում։ Սա հարցի մի մասն է։ Երկրորդ մասը Փաշինյանին համառորեն թռոլինգի ենթարկելու նրա փորձերն են։ Նա փորձում է հստակեցնել իր դիրքորոշումը հայկական հեղափոխության նկատմամբ, որովհետև հայկական հեղափոխությունը, բնականաբար, չի կարող նրան դուր գալ։ Բայց նա փնտրում է Ռուսաստանի և Հայաստանի, Հայաստանի և Արևմուտքի նկատմամբ իր դիրքավորման վարիացիաները, որովհետև, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, Լուկաշենկոյի համար էլ դժվար է դիրքավորվել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների նկատմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում