Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են զոհի և վիրավորների ինքնությունը: