×


«Չեմ ներում այն մարդկանց, որոնք փչացնում են օրս». Օլյա Հակոբյանը որոշել է փախչել 32-ամյակին

Նա երեխայի նման ամեն տարի սպասում է այս օրվան, լիաթոք ուրախանում, փչում տորթի մոմերը, երազանք մտապահում, բայց նախընտրում է չբարձրաձայնել իր երազանքները: Այսօր Օլյա Հակոբյանը նշում է 32-րդ տարեդարձը: Նախօրեին նա գեղեցիկ նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

Օլյան պատմել է, որ ամեն տարի հետաքրքիր ու յուրօրինակ կերպով է նշում տարեդարձը, այդ իսկ պատճառով էլ չի կարող առանձնացնել ամենատպավորիչը: Իսկ տարիքը գաղտնի չի պահում.«Ինձ հրաշալի եմ զգում: 32-ը հրաշալի տարիք է»:

Օլյա Հակոբյանը


Այնուամենայնիվ, խոստովանել է, որ աճող թվերն իրեն վախեցնում են.«Եթե շատ խորանամ ու ընկնեմ մտքերով, լավ չի լինի, բայց պետք է ապրել եւ լիարժեք ապրել: Իրականում պետք է հոգով երիտասարդ լինել, եւ ես այդպիսին եմ»:

Իր տարեդարձին կարեւորում է նաեւ մտերիմների տրամադրությունը.«Սիրում եմ, երբ իմ ծննդյան օրն ուրախ են լինում ինձ շրջապատող մարդիկ, եւ նրանց համար նույնպես օրը տոնի է վերածվում: Տանել չեմ կարողանում եւ չեմ ներում այն մարդկանց, որոնք տխուր են լինում եւ փչացնում օրս: Միշտ երեխայի պես եմ սպասում այս օրվան»:

Օլյա Հակոբյանը


Չնայած նրան, որ խնջույքների սիրահար է, այս անգամ օրն այլ կերպ կանցկացնի. «Քանի որ պայմաններն այսպիսին են, այս անգամ չեմ նշի եւ պարզապես կփախչեմ որեւէ տեղ հանգստանալու»:

Նպատակներին ամուր է կառչում.«Չեմ սիրում բարձրաձայնել իմ երազանքները, քանի որ դրանք կդառնան հանրային: Իսկ եթե ունենում եմ որեւէ նպատակ, որն անպայման ուզում եմ իրականացնել, ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ»:

Օլյա Հակոբյանը


Լուսանկարահանումները դրական հույզեր են պարգեւում.«Որոշեցինք իրականացնել նոր, վառ եւ ուրախ ֆոտոշարք, որովհետեւ շատ ընկճված եմ այս իրավիճակից, իսկ լուսավոր լուսանկարներն ինչ-որ չափով մեղմում են իմ ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունս: Շնորհակալ եմ շատ լուսանկարչին՝ Ալբերտին, ով հաշվի էր առնում իմ ցանկությունները, ես էլ իմ հերթին փորձում էի չխանգարել նրան»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալբերտ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին