13:38:50 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էդմոնդ Մարուքյանը շշնջաց իր Հանրապետական «քփի» ականջին՝ ինչպես դավադրություն կազմակերպել Փաշինյանի դեմ

    12:47 4 Հոկտեմբեր 2018

    Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Երբ ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ սկսած պայքարի մասին, նա փաստացի անցավ Ռուբիկոնը և այլևս հետդարձի ոչ մի ճանապարհ չուներ: Կենաց մահու այս պայքարում իրենց ընկերոջը միայնակ թողեցին Փաշինյանի ստեղծած դաշինքի գրեթե բոլոր գործընկերները՝ Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ: 
    Շարժման դեռ պասիվ փուլում Մարուքյանը «Առավոտ» թերթում մի սևացնող հոդված գրեց Փաշինյանի շարժման մասին՝ նրան համեմատելով ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հետ՝ փաստացիորեն նրան մեղադրելով Բաղրամյան 26-ի կողմից գնված լինելու մեջ: Իսկ արդեն փողոցային ակտիվ պայքարի փուլում Փաշինյանի «հազար տարվա ընկեր» Մարուքյանը մոսկվաներից ինչ-որ աղեկտուր, լալահառաչ հարցազրույց էր տալիս՝ ասելով «Նիկո՛լ, եղբայրս, նստի՛ր բանակցությունների, դու ազգը կործանման ես տանում»: Փաշինյանը Մարուքյանին սա չներեց: Մաֆիայի լեզվով՝ Մարուքյանը բետոն սև էր: Մարուքյանը ուղղակի բացառվեց Փաշինյանի Կառավարությունում որևէ նշանակալի պաշտոն ձեռք բերելու հեռանկարից: Նրան նույնիսկ թույլ չտրվեց ստանձնել ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը, քանզի ըստ ավագության և փորձառության՝ դա հենց նրան պիտի հասներ: 
    Ինչևէ, նա դեռ խաղի մեջ էր, պետք էր խաղալ: Մինչև վերջին պահը հույսը չկորցնող Մարուքյանը սպասեց, որ Փաշինյանը, հին ըկերությունը հաշվի առնելով, Երևանի ավագանու ընտրություններում Լուսավոր Հայաստանին կներառի դաշինքի մեջ: Ինչպես տեսանք, Փաշինյանը երիցս անդրդվելի էր այդ հարցում: Մարուքյանը սեփական «Լույս» դաշինքով հազիվ հաղթահարեց անցողիկ շեմը ու շտապեց իրենց հռչակել այլընտրանքային ընդդիմություն՝ հասկանալով, որ այս պահին Փաշինյանի ռեյտինգի հետ նա ոտք մեկնել պարզապես չի կարող, իսկ նրան հակադրվելու ռեսուրս նա բացարձակ չունի: Ընդդիմություն հռչակվելով հանդերձ՝ նա ցանկացած նախաձեռնությունում այժմ ջերմեռանդորեն աջակցում է Փաշինյանին՝ ձգտելով նրա մոտ միավորներ հավաքել: Ամբողջ կոկորդով բղավում է, որ պետք է լուծարել ԱԺ-ն, որովհետև ըստ օրենքի՝ ԱԺ-ի 30 տոկոսը պետք է ընդդիմությունը զբաղեցնի, ինչ հույսն է փայփայում Մարուքյանը իր քաղաքական թիմի համար: Այսպիսով՝ նա եսիմորերորդական ուժից կվերածվի երկրի խորհրդարանի 2-րդ ուժի: 
    Իսկ պոտենցիալ ընդդիմություն համարվող մնացյալ քաղաքական ուժերին ճանապարհից հեռացնելու հարցում Էդմոնին պետք եկան հին կապերը: Հանրապետականների հետ հիանալի հարաբերությունների մեջ գտնվող Մարուքյանը (ինչի վկայությունն է նաև այն, որ ԱԺ-ում «Ելք»-ից միայն Մարուքյանի աշխատասենյակն է գտնվում հանրապետական պատգամավորների սենյակների կողքին) ուղղակի Արփինե Հովհաննիսյանի ականջին շշնջացել է, որ արդեն իսկ առաջին ընթերցում անցած «ԱԺ Կանոնակարգ օրենքի» մեջ կարելի է ավելացնել կետ՝ համաձայն որի, նիստը չի համարվում չկայացած, եթե պատգամավորների մուտքը ԱԺ խոչընդոտվել է: 
    ՀՀԿ-ն ամբողջ թափով լծվեց օրինագիծը անցկացնելու գործին, իսկ ԱԺ ամբիոնից Մարուքյանը նույն աղեկտուր տոնով պաշտպանում էր արդեն Փաշինյանին՝ «ջեք-փոթ» բռնելու ակնկալիքով:

    lraber.online

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս