▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինծառայողը Գյումրու բնակչի սպանության հետ կապ չունի. ՌԴ դեսպանատուն

 

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե 102-րդ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծել է Գյումրու բնակչուհուն, որը մարմնական վնասվածքներից հետո տեղում մահացել է։

Այս մասին Sputnik Արմենիային  հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում էր  ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկը։ Նրան բերման են ենթարկել Գյումրու ոստիկանության աշխատակիցները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալների համաձայն` դեկտեմբերի 3-ին նա ծառայության դուրս չի եկել։ Նման դեպքերում, փոխգործակցության կանոնակարգի համաձայն, ռուս զինվորականներն այդ մասին պետք է տեղեկացնեն տեղի ինքնակառավարման մարմիններին։ Զինծառայողի մասին տեղեկությունը հայտնվել է հետախուզական ամփոփագրում, ինչը պատճառ է դարձել, որ նրան ընդգրկեն այդ աղմկահարույց իրադարձության հետ առնչություն ունեցողների շրջանակում։

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել է, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Դաժան սպանություն Գյումրիում․ ծեծելով մահվան են հասցրել փողոցը մաքրող կին հավաքարարին 

102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է ծեծելով սպանել գյումրեցի կնոջը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին