Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եղիշե Մելիքյանը կարևորում է «Վան»-ի դեմ տարած հաղթականը

Եղիշե Մելիքյանը կարևորում է «Վան»-ի դեմ տարած հաղթականը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  «Փյունիկ»-ը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարևորում է «Վան»-ի դեմ հաղթականը:

«Մենք լուրջ էինք նախապատրաստվել այս խասին, քանի որ «Վան»-ն ավելի վաղ հաղթել էր Հայաստանի չեմպիոնին: Հանդիպման ընթացքում մենք մեր խաղն էինք խաղում և մրցակցին էլ մեր խաղն էինք թելադրում: Բայց երկուսս էլ մեր խաղաոճն ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանը խոսքերը փոխանցում է առաջնության մամուլի ծառայությունը: Ըստ մասնագետի` «Վան»-ի դեմ տոնած հաղթանակ իր թիմի համար մեծ նշանակություն ունի:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ փուլը մեկնարկեց «Վան»-«Փյունիկ» խաղով: Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «Վան»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Դեու Դոսան: «Փյունիկ»-ն օգտվեց առավելությունից և 32-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալիկ Առաքելյանը: Հայաստանի բազմակի չեմպիոնին հաջողվեց երկրորդ կեսում խփել ևս երկու գնդակ: 82-րդ րոպեին աչքի ընկավ Հիգոր Լեյտեն, իսկ 84-րդ րոպեին` Խոսե Կարաբալոն: «Վան»-«Փյունիկ»` 0:3:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]