2996 դիտում
19:50 16-09-2020
Ադրբեջանի մտահոգությունը հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/602480.html?fbclid=IwAR0XlBK4Y7oT9zTr2troxFwN0uguIRG8mciYallLHCFeYThlLP8tfEsO6zM]News.am[/url]-ը գրում է. Հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո այսօրվա մեզ համար ցավալի կորուստը, կխնդրեի բոլորին մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշտակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճկն արդեն երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ:
Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված են այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ:
Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
493 դիտում
23:38 19-04-2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան