211652_close_icon
views-count1759 դիտում article-date 11:59 14-01-2021

Ռուս գիտնականների նոր մշակումը կբարելավի ինքնավար մեքենաների «տեսողությունը»

Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» գիտնականների կողմից ինքնավար համակարգերի «տեսողությունն» ապահովող առաջին ռուսական միկրոէլեկտրոնային ընդունիչն է մշակվել։ Նրանց կարծիքով, նոր տարրի օգտագործումը կարագացնի լիովին ինքնավար անվտանգ տրանսպորտի ներդրումը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Գրում է [url=https://ria.ru/20210114/mifi-1592829670.html]РИА Новости[/url]-ն։ Տեխնիկական տեսողության համակարգերը, որոնք օգտագործում են ռադիոյի և օպտիկական ազդանշանների վերլուծությունները, այսօր հնարավորություն են տալիս ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին զգալ շրջապատը գրեթե նույնքան լավ, որքան մարդը։ Նման համակարգերի առանցքային փոխանցիչ տարր է հանդիսանում, այսպես կոչված, ռադիոուղի - ընդունիչը, կամ սենսորը, որը թույլ է տալիս ընդունել, փոխանցել և ուժեղացնել ազդանշանները։ Այս տեսակի մի քանի ընդունիչներից բաղկացած համակարգն էլ ձևավորում է ինքնավար համակարգերի «տեսողությունը»: Այս տեսակի ժամանակակից ընդունիչի առաջին ռուսական նմուշը մշակվել է «МИФИ» գիտնականների կողմից։ Նրանց խոսքերով, նոր տարրը մեկ բյուրեղի վրա միավորում է միանգամից մի քանի բաղադրիչ, ինչը զգալիորեն պարզեցնում և նվազեցնում է տեխնիկական «տեսողության» նոր համակարգերի ստեղծման ծախսերը։

Նմանատիպ նյութեր