A
A
Ոստիկանները ոտքերով ջարդում են մեքենան (տեսանյութ)
Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ բերման են ենթարկում քաղաքացիների։Ոստիկանները նաեւ ոտքերով հարվածել եւ վնասել են մեքենաներից մեկը։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել դեպքի առիթով
«2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից նման անօրինական քայլերը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացու գույքի դիտավորությամբ վնաս հասցնող ոստիկանների նկատմամբ»։