ՄԹ նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին23 մայիսի 2023 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել հնագիտական, դրամագիտական, ազգագրական հավաքածուներին: Նա մեծ հետարքրքությամբ դիտել է հայ հնագույն մշակույթն արտացոլող ցուցանմուշները և նշել, որ տպավորված է հայկական մշակույթով: Լեո Դոքերթիին հատկապես հիացրել է գորգերի սրահը՝ հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով գորգերի և կարպետների շքեղ հավաքածուով: Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Դավիթ Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ թանգարանն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը՝ մոտ չորս հարյուր հազար հավաքածուների նմուշներով կամրջելով անցյալն ու ապագան։ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը համառոտ անդրադարձել են համագործակցության հեռանկարներին: Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2027-2028 թթ. նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Հայաստանի պատմության և Բրիտանական թանգարանների սերտ համագործակցությամբ: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները դեռևս քննարկման փուլում են: Բրիտանական թանգարանում այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ՝ «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո: Ցուցադրությունը ներառում է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այն բաց կլինի մինչև 2023 թ. օգոստոսի 13-ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |