211652_close_icon
views-count43582 դիտում article-date 13:14 07-11-2018

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խնամի ներկայացածը հասարակ «ժուլիկ» է, «մեր օրերի Պանիկովսկին», ում, չգիտես ինչու, Ոստիկանությունը մինչև այժմ չի կարողանում գտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հոկտեմբերի 6-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններում) առանց համարանիշի Opel մակնիշի՝ ամբողջովին վնասված ավտոմեքենայի հայտնաբերման մասին, երբ մի երիտասարդ դեպքի վայրում ներկայացել էր, որ ինքը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խնամին է։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի հանձնարարականով Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները սկսեցին աշխատանքներ իրականացնել՝ հայտնաբերելու համար «կառավարության բարձրաստիճան աշխատակցի խնամուն»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Դավթյանը Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ իրեն պատկանող Opel մակնիշի 34 NՏ 350 համարանիշի ավտոմեքենան վարձակալական հիմունքներով (1 օրը՝ 5000 դրամ գումարով) տրամադրել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Բաբայանին, ով հոկտեմբերի 6-ին, ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 82.5 կմ հատվածում իրեն վստահված Opel մակնիշի ավտոմեքենան վնասված վիճակում 250 հազար դրամով 150 հազար դրամը՝ կանխիկ, իսկ 100 հազար դրամը՝ հաշվառումից հանելուց հտո, վճարելու պայմանով վաճառել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Շահեն Կարապետյանին։ Պարզվել է, որ այդկերպ Գ. Բաբայանը յուրացրել է նշված ավտոմեքենան, իսկ վնասելու հետևանքով Ա. Դավթյանին պատճառել է մոտ 220 հազար դրամի վնաս։ Օրեր անց Արարատի ոստիկանները նշված ավտոմեքենան հայտնաբերել են Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու 20 հասցեի ավտոտնակում՝ վնասված վիճակում։ Արդեն տեղում պարզվել է, որ նշված ավտոմեքենան այդ ավտոտնակում կայանել է Շ. Կարապետյանը, ով հետաքննիչին հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին վնասված վիճակում նկատել է այդ ավտոմեքենան և ավտոմեքենայի սեփականատեր հանդես եկած Գ. Բաբայանը խաբեությամբ իրենից վերցրել է գումարի մի մասը, իսկ մի մասն էլ պարտավորվել է հաշվառումից դուրս հանելուց հետո տալ նրան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում խոշոր չափի խարդախություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ Գ. Բաբայանը նմանատիպ մի քանի խարդախությունների հեղինակ է, և նա նախկինում եղել է դատապարտված, սակայն մինչև այսօր չեն կարողանում հայտնաբերել խարդախին, քանի որ նա հիմնական բնակության վայրում չի մնում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է խարդախի լուսանկարը, որպեսզի հանրությունը ճանաչի նրան, որպեսզի ոչ մի մարդ նրա զոհը չդառնա, և հուսով է, որ Ոստիկանությունը կհայտնաբերի ճիվաղին, ով իր զոհերին «քցելուց» առաջ ներկայանում է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին բարեկամ։ Ինչպես ավլի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/06/1107035/?fbclid=IwAR1h_OMtGczcR21_tjOM-xSp8aoRJft7eXsSFwK_bu7_Cd7eZPwC9Vu7OlA]հայտնել [/url]էինք, հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսօրին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի՝ ժողովրդին հայտնի «Քյարքիի» ոլորաններում հանդիպակած կայանված էր եղել Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ավտոմեքենայի դիմապակին և ետևի դիմակապակին կոտրված էին, դռների վրա կային ոտքի հարվածի հետքեր, կոտրված էր նաև ավտոմեքենայի առջևի «շիթը»: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Ժամեր առաջ նշված վայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ Opel-ի վարորդը, ով երիտասարդ տղա էր, այնտեղ հավաքված մարդկանց մոտ իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բարձրաձայն հայհոյանքներ է տվել հասարակության ներկայությամբ, ու մարդիկ, երբ փորձել են այդ սանձարձակ ճիվաղին կարգի հրավիրել, նա սկսել է հոխորտալ ու սպառնալ, որ ինքը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խնամին է ու սկսել է ավելի լկտի և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ: Ու մի քանի քաղաքացի տեսնելով, որ նա բանավոր չի հասկանում և շարունակում է լկտի պահվածք ցուցաբերել, ստիպված մի քանի մուշտի են տվել, ու «առյուծ կտրող» տղեն րոպեների ընթացքում դարձել է «կուռկուռի» ձագ: Երբ նրան մի քանի թաթալոշ տված երիտասարդները հեռացան, այդ երիտասարդը, հավանաբար զայրույթից սկսեց վնասել Opel-ը: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խնամի ներկայացած երիտասարդի համար արդեն կանչով ժամանեցին նրա մտերիմները, ովքեր ասում էին, թե ավտոմեքենան շուտ տանենք Եղեգնաձոր, քանի ոստիկանները չեն եկել»: [b]Մի շարք խարդախոթյունների հեղինակ, 31-ամյա Գ. Բաբայանն է, ում Ոստիկանությունը մինչև այսօր չի հայտնաբերել [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0489152001541582190208555.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր