Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՍԴ անդամները չգնացին երկխոսության. ԱԺ-ն ազատ է ձեռնարկելու ցանկացած քայլ ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության դիմումը Սահմանադրական դատարանին կարելի էր համարել երկխոսության առաջարկ։ ՍԴ անդամների կազմը ցույց տվեց, որ իրենք պատրաստ չեն երկխոսության։ Ազգային ժողովն արդեն ազատ է ձեռնարկելու ցանկացած լուծում, իրավաքաղաքական այլ գործողություններ ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում որոշեց մերժել Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։

ՍԴ մերժումից հետո, ըստ էության, ՍԴ ճգնաժամը հաղթահարելու, Հրայր Թովմասյանից ազատվելու որևէ իրավական ընթացակարգ այլևս նախատեսված չէ։

Կարապետ Բադալյանի խոսքերով՝ ԱԺ-ն պետք է լուծումներ գտնի, որոնք կարող են լինել ոչ միայն բացառապես իրավական, այլև քաղաքական։ «Եթե մենք չունենք Սահմանադրական դատարան, նշանակում է՝ չկա այն մարմինը, որը պետք է Սահմանադրության վերաբերյալ որևէ կարծիք կամ մեկնաբանություն տալ։ Իսկ Ազգային ժողովը, որպես առաջնային մանդատով օժտված և բարձր լեգիտիմություն ունեցող մարմին, արդեն ազատ է ցանկացած լուծում տալու այդ հարցին»,- ասաց փաստաբանը։

Իսկ որ մենք չունենք Սահմանադրական դատարան, երեկ այդ մասին խոսեց նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։ Գրիգորյանը մասնավորապես ասել է. «Ի՞նչ դատարանի մասին է խոսքը: Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան:

Այն, ինչ որ դուք դատարան եք համարում, ինչ որ բոլորն իրենց խոսքում ենթադրաբար դատարան են կոչում, այդ ամենը նախորդ 15 տարիների ընթացքում ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձևավորված պատրանքն է, որից մինչև այսօր որոշ քաղաքական գործիչներ՝ բավականին մեծ մաս քաղաքական գործիչների ու իրավաբանների դեռ չի կարողանում ձերբազատվել: Սահմանադրական դատարան Հայաստանը դեռ չի ձևավորել»:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ այս քայլով Ազգային ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել ՍԴ-ի շուրջ և ՍԴ-ում ձևավորված ճգնաժամի լուծմանը։ Սա անգամ աղերս չունի այդ գործընթացի հետ։

Կարապետ Բադալյանը համակարծիք է ՍԴ դատավորի հետ և կարծում է, որ ՍԴ երեկվա որոշումից հետո Ազգային ժողովն արդեն անհապաղ պետք է հստակ գործողություններ ձեռնարկի խնդրի լուծման համար, քանի որ, ինչպես Վահե Գրիգորյանն է նշել, Հայաստանը չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այն չի լուծել իր բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրները և չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտից զուրկ Սահմանադրական դատարան։

Փաստաբանը նաև կարծում է, որ այդ խնդիրները լուծելիս, իրավաքաղաքական որոշումներ կայացնելիս իշխանությունը չպետք է կաշկանդվի, իր գործողությունները սահմանափակի միջազգային տարբեր կառույցների, հանձնաժողովների գնահատականներից։ «Պետք չէ վախենալ կամ կաշկանդվել այդ հանձնաժողովների, կառույցների գնահատականներից, քանի որ մենք մի քիչ ավելի բարձր չափանիշներ ենք սահմանում դեմոկրատականության, իրավականության համար, քան իրականում այդ միջազգային կառույցները սահմանում են։ Եվ հետո, եկեք չմոռանանք, որ այդ նույն միջազգային կառույցները դրական եզրակացություն էինք տալիս այն օրենքներին, այն փոփոխություններին, որոնք մշակում և ընդունում էր մինչև հեղափոխությունը եղած կոռումպացված համակարգը և իշխանությունը։

Որքանով էլ, որ այդ մարմինները խորհրդատվական են, այնքանով էլ իրենք իրենց մասնակցության բաժինն ունեն այդ կոռումպացված համակարգի գոյության համար Հայաստանում։ Այնպես չէ, որ իրենք մեզ պետք է թելադրեն, թե մենք ինչ անենք, հատկապես եթե մենք գիտենք, որ մեզ պետք է լեգիտիմ Սահմանադրական դատարան՝ և՛ իրավական առումով, և՛ դեմոկրատական։ Իսկ մենք հիմա դա չունենք»,- ասաց Կարապետ Բադալյանը։

Հասկանալով իրավիճակի լրջությունը, իշխանությունը, Ազգային ժողովը ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար կարող են շարժվել թերևս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակում առաջարկած ճանապարհներով, որոնցից մեկն էլ դատավորի թեկնածուներ առաջադրելն ու ԱԺ-ի կողմից նրանց ընտրելը կարող է լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում