Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել. Շահան Գանդահարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

– Պարոն Գանդահարյան, առաջիկայում 17 նախարարությունից կմնա 12-ը, կլուծարվի նաև Սփյուռքի նախարարությունը։ Տեսակետ կա, որ այն պետք է լուծարվեր, քանի որ կար այդ նախարարությունը, բայց այն չաշխատեց։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարությունների կրճատման քայլը։

Կրճատումները որևէ կառավարության պարագայում օրինաչափ են։ Ըստ կառավարության աշխատանքային ծրագրի, այնտեղ նշված դրույթների, առաջնահերթությունների՝ համապատասխան որոշումներ են կայացվում օպտիմալացման մոտեցումները նկատի ունենալով։ Այս դեպքում, կարծում եմ, Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել։ Անցած ուղին մեզ հուշում է, որ հայրենիք-Սփյուռք կապերի գործընթացը որոշակի կառուցակարգման է ենթարկվել՝ հատկապես մասնագիտական ոլորտներում համահայկական մարդուժի ներգրավման ուղղությամբ։ Կուտակված փորձի վրա, կարծում եմ, անհրաժեշտ կլինի նոր գործառույթներ ապահովել։ Մեր ազգի համրանքի ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է ապրում, և կարծում եմ՝ հայրենակենտրոն ցանցային կառույցներ ստեղծելը, համապատասխան կառույցներ առաջացնելը անկախ գերատեսչություն է պահանջում։

– Առհասարակ, Սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում նախարարության լուծարման գաղափարին։ Դուք երկար տարիներ համագործակցել եք Սփյուռքի նախարարության հետ։ Արդյոք լուծարումն ապացույց չէ՞ այն բանի, որ նախարարությունը իր առաքելությունը չճշգրտեց ու չկատարեց։

– Սփյուռքյան արձագանքներ դեռևս կլինեն. ես կարծում եմ, որ արդյունավետ համագործակցություն է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տեղեկատվական բնագավառում՝ ճանաչողականության, պետական տանիքի տակ համախմբման, համատեղ քննարկումների և համահայկական լրատվադաշտի խնդիրների լուծման ուղղությամբ ուղիների որոնման առումով։

– Հնարավո՞ր է, որ Սփյուռքի հետ կապերը փոխվարչապետի գրասենյակի կողմից համակարգվեն։ Արդյոք փոխգործակցության առումով արդյունավետ կարո՞ղ է լինել այս տարբերակը։

– Ինչ էլ որ լինի ձևաչափը, համոզված եմ, որ համագործակցությունը ակտիվորեն պետք է շարունակել։ Համապատասխան պաշտոնյաներն ակնարկել են հայրենադարձության օրակարգի և հեռանկարային առումով Սփյուռքի խորհրդատվական դերը դեպի իրավական դաշտ անցումի նախապատրաստության օրակարգի արծարծումով։ Կարծում եմ, որ այս երկու գերակա ուղղությունները անպայման կներառվեն նոր կառավարության ծրագրում։ Ի վերջո՝ ազգի համրանքի մեծամասնությունը կազմող Սփյուռքը իրավական հիմք պիտի ունենա մասնակցելու համահայկական տարողունակություն ունեցող խնդիրների քննարկման և որոշման գործընթացներին՝ դա կլինի երկպալատ խորհրդարանի տեսքով, թե այլ կերպ։ Իսկ նման օրակարգերի նախապատրաստության, նման մեծ ծրագրերի նախագծման համար անպայման պետք է մասնակից լինի Սփյուռքը։

Պարոն Գանդահարյան, մենք հիշում ենք, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք համաժողովներ էր անցկացնում, բայց դրանք այդպես էլ չէին արդյունավորվում։ Անգամ հռչակած նպատակները և հայտարարությունները կյանքի չէին կոչվում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

Մինչև Սփյուռքի նախարարության ձևավորումը՝ նման համաժողովներ կազմակերպում էր ԱԳՆ-ն։ Այս տիպի համաժողովներ, forum-ներ անցկացնում են տարբեր երկրներ ևս։ Նման մասշտաբի և բազմամարդ համաժողովները առիթ են ելույթներ լսելու, հարցեր տալու, մտքեր փոխանակելու, միմյանց ճանաչելու և կապեր հաստատելու։ Կարծում եմ՝ այդ առումով օրինաչափ էին համաժողովները։ Առանձնացնեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով և առանցքայնորեն ներկայացուցչական համաժողովը, որին հաջողվեց ստեղծել բրգաձև կառույց՝ նկատի ունեմ պետական հանձնաժողովը, տարածաշրջանային և տեղական հանձնաժողովները և իրականացված համակարգումը աշխարհում 100-ամյակի միջոցառումներին միջազգային հնչեղություն ապահովելու տեսակետից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում