211652_close_icon
views-count268242 դիտում article-date 09:45 06-06-2019

Արարատի մարզում 34-ամյա վարորդը Нива-ով Յուվեցի Կարոյի տան մոտ տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է, ավտոմեքենան, որում հայտնաբերվել է զենք, վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ղազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼՍ 845 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, անցյալ տարի Երևանում հրազենի գործադրմամբ սպանված «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի տան դիմաց դուրս է կել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ գլխիվայր բախվել շինության պատին։ Վթարի հետևանքով առաջացել է հրդեհ, ու մինչ հրշեջները կժամանեին, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարելուց հետ այնտեղ հայտնաբերվել է TOZ-34 EP տիպի հրազեն, որը քննիչն առգրավել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր