Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Հարցերի շրջանակն ընդարձակվել է․ սահմանադրական բարեփոխումները մոտ 1 տարով հետաձգվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների համար սահմանված ժամկետները։ Մասնավորապես, ապրիլի 23-ին ընդունված որոշմամբ սահմանվել է, որ մասնագիտական հանձնաժողովը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովի դրա հանրային քննարկումը և ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։ Որոշման երկրորդ կետով սահմանվում է, որ հանձնաժողովը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է մշակի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացված որոշմամբ սահմանվում էր, որ հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո, այսինքն` փետրվարի 12-ից հետո, եռամսյա ժամկետում պետք է մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովեր դրա հանրային քննարկումը և ներկայացվեր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Իսկ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է արդեն մշակեր ու վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Այսինքն` վերջնական նախագիծը վարչապետին ներկայացնելու ժամկետում բավական մեծ փոփոխություն է կատարվել, և մոտ 1 տարով երկարացվել է ժամկետը։

Հիշեցնենք նաև, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը դրվի հանրաքվեի ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ։

Մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան-գիտնական, սահմանադրագետ Անահիտ Մանասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հեռահար կերպով հանձնաժողովի նիստերն անցկացնում են, սակայն սահմանադրական զարգացման ցանկացած գործընթաց բարդ և բազմաբովանդակ է, և կարող է հաջողել սոսկ գործընթացի ամբողջականությունը սահմանադրական սկզբունքների ու արժեքների պահպանումը երաշխավորելու պարագայում։ «Ակնհայտ է, որ չափազանց կարճ ժամանակահատվածի ընթացքում անհնար է երաշխավորել իմ կողմից վերը ներկայացված հանգամանքները և մշակել այդ չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ։ Այդ է պատճառը, որ ես ինքս՝ որպես սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի աշխատանքների դեռևս սկզբնական փուլում բարձրացրել եմ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախապատրաստման ժամկետների երկարաձգման հնարավորության հարցը։ Վստահ եմ, որ դա հնարավորություն կտա առավել ամբողջական և սահմանադրականության սկզբունքներին համապատասխան սահմանադրական բարեփոխումների գործընթաց իրականացնել։ Հարցը քննարկման առարկա դարձել է հանձնաժողովում, սակայն իրավական տեսանկյունից հարցադրմանը մոտենալու պարագայում կնշեմ, որ վերջինիս առնչվող որևէ քվեարկություն և որոշման ընդունում տեղի չի ունեցել։

Պաշտոնական հաղորդագրության չեմ հանդիպել վարչապետի որոշման փոփոխությունների պատճառների առնչությամբ»,- ասաց տիկին Մանասյանը՝ հավելելով, որ կարծում է, որ դրա հիմքում ընկած են ինչպես այն հանգամանքները, որոնց մասին արդեն խոսեց, այնպես էլ կորոնավիրուսային առկա իրավիճակով պայմանավորված տարատեսակ խնդիրներ։ «Կորոնավիրուսային իրավիճակի առաջացումն ինքնին տարատեսակ տեխնիկական և կազմակերպական խոչընդոտներ է առաջ բերել նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների տեսանկյունից։ Հանձնաժողովը, իհարկե, շարունակում է աշխատանքներն առցանց տարբերակով, ընդ որում՝ շարունակում է բավականին ինտենսիվ։ Սակայն ակնհայտ է, որ աշխատանքների կազմակերպման և կատարման ընթացքը չի կարող նույն արագությունն ու արդյունավետությունն ունենալ սոսկ առցանց եղանակով աշխատանքների կազմակերպման պարագայում»,- եզրափակեց Մանասյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որը ևս մասնագիտական հանձնաժողովի անդամ է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն է դիմել Սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման համար ժամկետները երկարացնել։ «Ինչպես և ենթադրվում էր, հանձնաժողովի նիստերի ընթացքում ի հայտ եկան ավելի լայն շրջանակի խնդիրներ, որոնք ևս պետք է ուսումնասիրվեն։ Դրան էլ գումարվեց կորոնավիրուսի հանգամանքը, և որոշում կայացվեց երկարացնել ժամկետները։ Նախաձեռնությունը եղել է հանձնաժողովինը, և հիմնավորումը եղել է այն, որ հարցերի շրջանակն ընդարձակվել է, ավելի խոր ուսումնասիրություններ են պետք, քննարկումներ են պետք։ Սա է պատճառը, որ ավելի երկարացվել է ժամանակը»,- ասաց Սիմոնյանը՝ ևս հաստատելով, որ նիստերը հեռահար անցկացվում են գրեթե ամեն շաբաթ։

Տարոն Սիմոնյանը նշեց, որ առցանց նիստերը հաշտ են անցկացվում, քանի որ հանձնաժողովը բաղկացած է իրավաբան-գիտնականներից, բնականաբար, քննարկումները այնպիսին են, ինչպես քաղաքական մակարդակում։ «Քննարկումները անցկացվում են ինտելեկտուալ մակարդակում»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում