Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի վրա խաչ չեն քաշում, ինչ-որ չափով մոտենում ենք ԱլԳ առաջատար եռյակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը։

-Պարոն Զոլյան, Հայաստանում փորձագիտական դաշտում որոշակի մտահոգություններ կան ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ընդունվելիք հռչակագրի հետ կապված։ Նշվում է, որ հակամարտություններին առնչվող դրույթն այնքան էլ հայանպաստ չէ։ Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել Հայաստանը։

Պետք է ընդամենը դիվանագիտական աշխատանք տարվի։ Իհարկե դժվար է, բայց ըստ էության հնարավոր է որոշակի փոփոխություններ իրականացնել։ Պարզ է, որ այն 100 տոկոսանոց հայանպաստ կամ 100 տոկոսանոց ադրբեջանամետ լինել չի կարող, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ՝ ինչ որ բան անել հնարավոր է։

-Կարծում եք՝ հռչակագրի այդ հատվածը կարո՞ղ է էականորեն տարբերվել համաձայնագրի՝ հակամարտության կարգավորման դրույթից։

-Սա մի փոքր տեխնիկական աշխատանքի խնդիր է։ Իհարկե սկզբունքորեն մեծ տարբերություն լինել չի կարող։ Ընդհանրապես այս ամեն ինչի մեջ ամեն նախադասություն, ամեն ստորակետ ու վերջակետ ինչ-որ դեր ունի։

-Հայաստանը կարո՞ղ է միանալ այդ հռչակագրին «հատուկ կարծիքով»։

-Դա ծայրահեղ տարբերակն է։ Եթե այնտեղ ոչ հայանպաստ ձևակերպումներ լինեն, ի վերջո, այլ ելք չի մնում։ Կա նաև տեխնիկական հարց, որին ես այս պահին լավ չեմ տիրապետում։ Այսինքն՝ այդ անհամաձայնությունն ինչ ձևաչափով է հնարավոր հայտնել՝ հայտարարությո՞ւն, թե՞ հատուկ կարծիք, թե՞ որևէ այլ տարբերակ։

-Այս պահի դրությամբ մենք կարող են ասել, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու է նոյեմբերի 24-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։ Երկու կողմերի վստահեցումները բավարա՞ր են։

-Իհարկե 100 տոկսով որևէ բան ասել հնարավոր չէ, բայց առայժմ չստորագրելու լուրջ պատճառներ ես չեմ տեսնում։ Գուցե ինչ-որ բան տեղի է ունեցել, որ չի երևում, բայց հստակ պատճառներ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում։ Այսօրվա վիճակում, եթե հարցնեն, ես կասեմ, որր 99 տոկոսով ստորագրվելու է։ Պարզ է, որ մինչև նոյեմբերի երկրորդ կես շատ բան կարող է տեղի ունենալ։ Իհարկե Ռուսաստանում այդքան էլ գոհ չեն համաձայնագրի ստորագրման փաստից, ոմանք գուցե Եվրոպայում դժգոհ լինեն, ամեն դեպքում աշխատանքը տարվում է և ըստ իս՝ այն արդյունավետ է։

-Կա նաև այսպիսի տեսակետ՝ Եվրոպայում ուզում են իմանալ, ում հետ են գործ ունենալու ապրիլից հետո։ Այսինքն՝ ով է իրականացնելու այդ համաձայնագրի դրույթները։ Կարծում եք՝ սա էակա՞ն հարց է ԵՄ-ի համար։

Չեմ կարծում, թե Եվրոպայի տեսակետից դա կարևոր է։ Ով էլ գա Հայաստանում իշխանության՝ արտաքին քաղաքականությունը շատ չի տարբերվելու։ Եթե որևէ մեկն արևմտամետի կամ ռուսամետի համբավ ունի՝ դա ընդամենը իմիջ է, որն իրական քաղաքականության հետ կապ չունի։ Երբ դու հայտնվում ես որոշումներ կայացնողի դերում՝ կան որոշ գործոններ, որոնք պետք է հաշվի առնես, և արդյունքում ստացվում է այն քաղաքական գիծը, որն այսօր կա։ Նույնիսկ եթե վաղը հեղափոխություն լինի և ընդդիմությունը գա իշխանության (չնայած չգիտեմ՝ այսօր ով է ընդդիմություն), միևնույն է, չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կլինեն։ Այս առումով ես կարծում եմ՝ թե Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի տեսակետից այդքան էլ կարևոր չէ՝ ով կլինի Հայաստանի վարչապետ։ Ընդհանուր համակարգը նույնն է լինելու, իսկ թե որ անձը կլինի՝ արդեն էական չէ։

-Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ 2018-ի հայտնի որոշումը համաձայնեցվելու է գերտերությունների հետ։

-Ես չեմ կարծում, որ Արևմուտքի և Ռուսաստանի համար այդքան կարևոր է՝ ով կլինի Հայաստանում առաջին դեմք։ Ընդհանրապես, Հայաստանն այսօր առաջնահերթություն չէ, Ուկրաինան, Վրաստանը Մոլդովան շատ ավելի կարևոր են, և այնտեղ է, որ պայքար է գնում ազդեցության համար։ Այն աշխարհաքաղաքական վիճակը որ այսօր կա՝ բոլորը դրա հետ հաշտվել են։ Կա լռելյայն համաձայնություն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ոչ մի տեղ չի գնում, բայց միևնույն ժամանակ, ինչ-որ չափով, հարաբերությունները զարգացնում է Արևմուտքի հետ։ Դրսից իրավիճակ փոխելու փորձեր ես չեմ տեսնում, և թե ով կլինի Հայաստանում առաջին դեմք՝ իրենց համար այդքան էլ էական չէ։ Եթե Հայաստանի ներսից փոփոխություններ լինեն՝ այդ ժամանակ իրենք վերաբերմունք կարտահայտեն, եթե Հայաստանի ներսում իրադարձություններ չեն լինում՝ իրենք եղածն ընդունում են ի գիտություն։

-Կածում եք՝ այդ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն ինչ-ոչ չափով գոնե կմոտենա՞ ԱլԳ առաջատար եռյակին՝ Ուկրաինային,Վրաստանին և Մոլդովային։

Ինչ-որ չափով՝ այո՛, բայց հարց է, թե ինչ չափով։ Մենք իհարկե կմնանք այլ կատեգորիայի մեջ։ Մենք պարզապես ԵԱՏՄ երկրներից կլինենք Եվրոպային ամենամոտիկը։ Չնայած հիմա էլ, եթե այլ երկրների հետ համեմատենք, Հայաստանն ու Բելառուսն ամենամոտն են՝ տարբեր պատճառներով։ Բելառուսը գուցե նաև իր աշխարհաքաղաքական դիրքով նույնիսկ շատերի կողմից ընկալվում է որպես կենտրոնական եվրոպական երկիր։ Հայաստանը մի փոքր այլ պատմություն ունի, բայց Հայաստանի վրա ևս խաչ չեն քաշում։ Պարզ է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը զուտ աշխարհաքաղաքական պատճառներով հեռու են Եվրոպայից, Ռուսաստանն էլ այսօր կոնֆլիկտ ունի։ Այս առումով մեզ մոտ շատ բան չի փոխվի։ Ուղղակի համաձայնագրի ստորագրումը մեզ շատ հստակ շրջանակներ կտա, որոնց մեջ մենք Եվրոպայի հետ կաշխատենք՝ այս իմաստով շատ օգտակար կլինի։ Բայց վճռական աշխարհաքաղաքական փոփոխություններ այս ստորագրմամբ չեն լինի։

-ԱլԳ առաջատար եռյակ համարվող հետխորհրդային այդ երեք պետությունները հսկայական աշխատանք են տարել ռուսական պրոպագանդայից ազատվելու համար։ Դուք կարծում եք՝ Հայաստանում այս ուղղությամբ անելիք կա՞, ինչքանով է այդ քարոզչությունն ազդում հասարակության կարծիքի ձևավորման վրա։

Հայաստանում, ես, ցավոք սրտի, չեմ տեսնում հստակ քաղաքականություն ընդհանրապես մեր պետական ինքնության հարցում, այն հարցում, թե ի վերջո որն է այդ ինքնությունը։ Այսօրվա իշխանությունները, ցավոք սրտի, դրա մասին պատկերացում չունեն։ 90-ական թվականներին կար որոշակի գաղափարական պատկերացում, թե մենք մեր պետությունն ինչ գաղափարական հենքի վրա ենք կառուցում, դրա շուրջ վեճեր էին գնում, բայց ամեն դեպքում կար։

Հիմա մեզ մոտ ես տեսնում եմ առանձին գաղափարական միտումներ, ասենք՝ եկեղեցու դերի բարձրացում, բայց ես չեմ տեսնում հստակ կոնցեպցիա, որն է մեր պետության ինքնությունը, ինչպես ենք վերաբերում 25 տարվա անկախության շրջանին, ինչպես ենք վերաբերում սովետական, նախասովետական շրջանին՝ մենք այդ ամենը չունենք։ Այդ պատճառով արտաքին քարոզչությունը շատ հեշտ, առանց դիմադրության մտնում է։ Եթե իրատեսական լինենք՝ հնարավոր չէ արգելել այս կամ այն հեռուստաալիքի հեռարձակումը, որովհետև դա միջպետական սկանդալ կլինի։ Բայց դրա փոխարեն կարող է լինել հստակ համաձայնություն նաև բոլոր քաղաքական ուժերի միջև՝ առ այն, որ մենք կարևորում ենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, ունենք հստակ պետական ինքնություն։ Էթնիկ ինքնությունը բավարար չէ։ Այսօր մենք տեսնում ենք, որ շեշտվում են շատ կրոնական, եկեղեցական ավանդույթներ, բայց դա դեռևս բավարար չէ պետական ինքնություն կառուցելու համար։ Եթե դա չի արվում, բնականաբար մենք հայտնվում ենք դրսի տարբեր ուժերի քարոզչության ազդեցության տակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում