×


Նորա Գրիգորյանի 29-ամյակը՝ ընտանիքի հետ ծովում

Ռեժիսոր Նորա Գրիգորյանն այս օրերին ընտանիքի հետ ծովափնյա հանգիստ է վայելում Կվարիատիում, որտեղ էլ օրերս նշել է 29-ամյակը:

«Տարեդարձիս օրը սարի ամենավերեւում շատ գեղեցիկ տեսարանով ռեստորանում էինք։ Անակնկալը հենց այնտեղ գնալն էր, ինչպես նաեւ «Շանել» բրենդի գեղեցիկ աքսեսուար է նվիրել»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:


Ասում է՝ երեխաներն անդադար ծովում են, կամ էլ լողավազանում.«Բախտներս բերել է՝ լավ եղանակ է, խոհանոցն էլ՝ համեղ: Այս հանգիստը շատ էր պետք, որովհետեւ առջեւում մեծ նախագծեր կան»,-նշել է նա եւ հավելել,- «Ալեքսանդր Գրիգորյանի անվան նորաստեղծ թատրոն-լաբորատորիայի մի քանի նախագիծ պետք է ի կատար ածվի։ Առաջինը Պերմի «Կամրջի մոտ» թատրոնի («Театр у моста») հյուրախաղերն են հոկտեմբերի 18-ին եւ 19-ին՝ Պարոնյանի անվան թատրոնի բեմում։ Ա. Գրիգորյանի անվան թատրոն-լաբորատորիայի հովանու ներքո կիրականացվի նաեւ բազմավաստակ ռեժիսոր Սերգեյ Ֆեդոտովի բեմադրությունն իմ թատերախմբի հետ»:

Նորա Գրիգորյանի ամուսինն ու երեխաները


Նորան պատմել է նաեւ, որ Երեւանի մնջախաղի թատրոնի հետ պատրաստվում են մեծ նախագիծ իրականացնել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում. «Բեմադրելու եմ Գոգոլի «Վհուկը» ստեղծագործությունը: Այն երկու թատրոնի ընդհանուր աշխատանք է լինելու»։

Ռեժիսորի խոսքով՝ մեծ խնջույք կանի հաջորդ տարի՝ 30-ամյակին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին