211652_close_icon
views-count11421 դիտում article-date 16:36 16-11-2020

Ես որեւէ քայլ չեմ անի, որը կվտանգի ազատ ընտրություններով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը. Փաշինյան

Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, օրինականության եւ կայունության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չեմ կարծում, որ դրա հնարավորությունը այսօր ունենք, որովհետեւ խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը ՀՀ-ում: Այդ ամենից հետո նոր հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին»,-ասաց նա: Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորությանը, Փաշինյանն ընդգծեց. «Մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը: Ես ուղիղ եմ ասում. բացառված է, որ ես կոնկրետ որեւէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի ազատ, թափանցիկ, ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը: Իսկ որ ժողովուրդը խոսքի հնարավորություն պետք է ունենա, կարծում եմ՝ աներկբա է: Մենք գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով անվտանգությունը, կայունությունը, համերաշխությունը»:

Նմանատիպ նյութեր